Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետխորհրդային տարածքը դարձել է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ:
Վրաստանի ներքաղաքական վերջին զարգացումների հիմքում որոշ փորձագետներ նկատում էին արևմտյան միջամտությունը, որի նպատակը Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատի» բացումն էր:
CNN-ն էլ հաղորդում է, որ Մոսկվան է փորձում Մոլդովայում «ապստամբություն» հրահրել՝ այդ երկրում ռուսամետ ռեժիմ ստեղծելու նպատակով, որն ակնհայտորեն «գլխացավանք» կդառնա Կիևի համար:»:














