Լրահոս 24/7
12.03.2023

Սիրելի իմ հայ երիտասարդ, ամեն օր կրկնիր այս խոսքերը և հասիր դրա իրագործմանը. Տոնոյան

Սիրելի իմ հայ երիտասարդ, ամեն օր կրկնիր այս խոսքերը և հասիր դրա իրագործմանը. Տոնոյան

Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քեզ, միայն քեզ եմ հավատում, ազնվարյուն հայ երիտասարդ… Ես մանկավարժ եմ, հայրենիքին եմ նվիրել իմ 15 սաների և որդուս կյանքը, և ցավագարումով հասկանալով, որ նախ իշխանություններից է կախված մեր երկրի և լավ, և վատ ապագան, մեր պարտություններն ու հաղթանակները, մեր սաների ու զավակների կյանքն ու մահը, ես հիմա ամեն օր յուրաքանչյուր աշակերտիս հետ շփվում եմ որպես ապագա նախագահի ու վարչապետի, ես ամեն օր, ամեն պահ գիտակցում եմ իմ, որպես մանկավարժի, գերագույն պատասխանատվությունը ապագայի ցանկացած մասնագետ ու պաշտոնյա, և առավելևս, մարդ, հայ մարդ կերտելու հարցում: Ինչպիսին պիտի լինի հայ երիտասարդը, ոչ թե վաղը, որովհետև վաղն արդեն ուշ կարող է լինել, այլ այսօր, հենց այսօր, այս գերզգայուն ու փոթորկոտ, շահապաշտ ու ուժապաշտ աշխարհում, և ամենակարևորը պարտված Հայաստանում:

Նա պետք է կարողանա նախ խորությամբ նայել պարտության աչքերի մեջ, բոլորովին չվախենա այդ պարտությունից ու ատամները սեղմած կրկնի՝ մենք արդեն գիտենք, թե ինչու և ինչպես պարտվեցինք, հետևաբաև մենք արդեն գիտենք նաև ՝ ինչպես էլ չպարտվել: Հայաստանի ապագան պիտի կերտեն հայազն երիտասարդները: Իսկ որտեղից նրանք պետք է վերցնեն վաղվա հաղթանակի էներգիան ու ոգենյութը- իրենց իսկ ներաշխարհից, իրենց հոգու ու ոգու խորխորատներից, սուզվելով իրենք իրենց մեջ ու հասնելով մինչև բջիջի մակարդակի, քանի որ հենց այդ բջջի մեջ է ողջ տիեզերքի էներգիան, նա պիտի հասկանա, որ ինքն է հայ ազգը, որ յուրաքանչյուր բջջի առողջությունից է կախված ամբողջ մարմնի առողջությունը: Հայ երիտասարդն այսօր մի խնդիր ունի՝ ճանաչելու ինքն իրեն, գտնելու իր դարավոր արմատներից օգտվելու ճանապարհն ու լիարժեքանալու:

Որովհետև միայն թերարժեքության բարդույթից է կրկնօրինակելու ցանկություն առաջանում, ինչն այսօր, ցավոք, դարձել է երիտասարդության նկարագիրը՝ որքան օտարանման, ալյապաշտ, այնքան ժամանակակից, այնքան ընդունելի… Արմատներից կտրված երիտասարդությունն է, որ անգամ թեթև քամուց այսպես թեքվում ու ճկվում է: Օգնիր նրան իր ուժը ստանալու սեփական արմատներից և նա կդառնա անսասան կաղնի: Դուք համոզված եմ հազար անգամ տեսել եք արմատներով ժայռի կուրծքը ճեղքած հսկա կաղնու, իսկ երբևէ տեսե՞լ եք ճյուղերով ժայռ ճեղքած ծառի, արմատներում է ցանկացած շիվի հզորությունը: ժամանակն էլ նման է ապառաժի. Ժամանակի ու տարածության մեջ քո տեղը ունենալու համար պիտի պահես կապը արմատներիդ հետ, մատաղ սաղարթով թթվածին տաս նրան ու վերցնես ամբողջ կենսանյութը, անցյալի հետ միշտ պիտի տասուառնես ամենակարևորը, ամենակենսականը …

Ոչ թե ապագա, այլ հենց պարտություն տեսած այս սերունդը պիտի լինի հաղթանակատենչ սերունդ, իսկ հայի հաղթելու բանաձևը հազար անգամ տվել են մեր նախնիները, որոնցից միայն մեկով կգայթակղեմ այսօր մեր երիտասարդներին. Իր կյանքում ոչ մի անգամ պարտություն չկրած հայ մեծանուն զորավար սպարապետ Վահան Մամիկոնյանին մի անգամ հարցնում են, թե ինչպես է կարողանում մի քանի անգամ սակավ զորախմբով կռվել ու հաղթել պարսից ու բյուզանդական բազմաբյուր բանակներին, և նա պատասխանում է. – Ամեն անգամ, երբ ես գլխովին ջախջախում եմ պարսից կամ բյուզանդական զորքերին, շահին կամ կայսերը թվում է, թե իրենց զորավարներն են ապիկար ու անվարժ, նրանք փոխում են իրենց զորավարներին ու նորից գալիս ջարդվելու….. մինչդեռ գաղտնիքն այլ տեղ է. նրանք պարզապես չեն հասկանում, որ իրենք առաջնորդվում են տրամաբանությամբ, իսկ ես անտրամաբանականով՝ անհնարինի հավատով: Իրենք ապավինում են իրենց զորքի թվին ու սպառազինության գերազանցությանը, իսկ ես իմ ռազմիկի ապրելու կամքին ու ոգու հավատին…. և կատարվում է հրաշքը:

Սիրելի իմ հայ երիտասարդ, ամեն օր կրկնիր այս խոսքերը և հասիր դրա իրագործմանը. Եթե որևէ մեկին երբևէ որևէ բան հաջողվել է կյանքում, ապա ինձ էլ կհաջողվի, ես դա կարող եմ: Նայիր մարդկության պատմությանը՝ Բոլիվար, Չե Գևարա, Շառլ դը Գոլ, Լի Կուան Յու…. Ձգտիր անչափին, վիթխարիին, մերժիր հոգու թզուկությունը, քո հայրենիքը Մեծ Հայքն է, քո նախնիները քաղաքակրթություն կերտողներ, մի վախեցիր ճյուղիդ բարակությունից, ապավինիր հզոր արմատներիդ, պետությունները ժամանակավոր են, հայրենիքները՝ ի վերուստ և հար, հոգով ու հավատով ՏԵՐ կանգնիր ի վերուստ տրված հայրենիքիդ ամեն կտորին, ապրիր ու աշխատիր նրա հավատով ու նրա համար և Տիեզերքն անպայման կվերադարձնի քեզ կորցրածդ: Երազիր, հավատա, պայքարիր, տքնիր երազանքիդ համար և ստացիր:

Դարձի՛ր ինքնաճանաչ, ապավինիր հայի լավագույն որակներին, քեզ են սպասում մեր հազարավոր զոհերի հոգիները, մեր հազարավոր սգավոր մայրերն ու ազգակերտ նախնիները՝ Հայկից մինչև Նժդեհ, Մաշտոցից, Նարեկացուց մինչև Թումանյան ու Շիրազ…..»։

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան