Լրահոս 24/7
13.03.2023

Շիրակի մարզում ամենաերկար մնացած դատավորը մնացել է մոտ մեկ տարի

Շիրակի մարզում ամենաերկար մնացած դատավորը մնացել է մոտ մեկ տարի

Շիրակի մարզի փաստաբանները պատրաստվում են գործադուլ անել, պատկան մարմինները պետք է հասկանան, որ Շիրակի մարզում իրավիճակը ծայրահեղ խնդրահարույց է։ Մարզի դատարանների դատավորները պարբերաբար փոխվում են՝ ինքնահոսի թողնելով դատական գործերը, ինչի պատճառով Շիրակի մարզի դատարանները պարալիզացվում են։

Այս մասին այսօր Փաստաբանների պալատում մարզի փաստաբանների հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը՝ նշելով, որ վերջին տարիներին դատավորների հաճախակի տեղափոխությունների պատճառով Շիրակի մարզում, ըստ էության, գործ ունեն մերժված արդարադատության հետ։

«Որևէ դատավոր գործն ընդունում է իր վարույթում, սկսում է գործի քննությունը, հասնում է որոշակի փուլի, տեղափոխվում է այլ դատարան, նոր եկած դատավորը ստիպված է լինում այդ գործը սկսել զրոյից։ Քաղաքացիները, որոնց գործերը գտնվում են դատաքննության փուլում, տարիներ շարունակ չեն կարողանում իրենց գործով որևէ ելքի հասնել»,- ասաց փաստաբանը։ Փաստաբանի խոսքով՝ գործերը հիմա այնքան են կուտակվել, որ նույնիսկ հաստիքների լրիվ համալրման դեպքում Շիրակի մարզում գործերի ողջամիտ ժամկետ հնարավոր չէ պահպանել․

«Գործերն այնքան են կուտակվել, որ հաստիքների նույնիսկ համալրման դեպքում Շիրակի մարզում գործերի քննության ողջամիտ ժամկետ հնարավոր չէ պահպանել։ Վերջին երկու-երեք տարում Շիրակի մարզում 13-14 դատավորների տեղափոխություն է եղել, այսինքն՝ ողջ կազմի: Ավելին, Շիրակի մարզում ամենաերկար մնացած դատավորը մնացել է մոտ մեկ տարի։ 1-1.5 տարի աշխատում են, անգամ՝ մի քանի ամիս աշխատում են, հետո տեղափոխվում Երևան կամ այլ մարզեր, որի արդյունքում նրա վարույթում գտնվող քրեական գործերը գումարվում են նոր գործերին, տրվում է այլ դատավորի, ստացվում է, որ ամիսներ շարունակ քրեական գործը քննում են, ռեսուրսներ վատնում, բայց գործը որևէ լուծում չի ստանում»։

Արամայիս Հայրապետյանն ընդգծեց, որ տեղափոխությունների պատճառով առաջացած խնդիրներից է նաև քաղաքացիների իրավունքների մասսայական խախտումները։

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան