Լրահոս 24/7
13.03.2023

«Ես խնդրում եմ՝ չխախտել պարոն Թորոսյանի անմեղության կանխավարկածը». Հակոբյան

«Ես խնդրում եմ՝ չխախտել պարոն Թորոսյանի անմեղության կանխավարկածը». Հակոբյան

«2018-ին հռչակած արժեքների մեջ էր նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը եւ պայքարի մի մասն է սա: Մեր իրավապահ համակարգն աչալուրջ հետեւում է, եւ իր գործունեությունը ծավալում է, ինչը բոլորդ տեսնում ենք: Մյուս կողմից մենք իրավունք չունենք խախտել մարդկանց անմեղության կանխավարկածը, իրավունք չունենք գնահատական տալ մինչեւ դատարանի որոշումը»,-խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում այսօր, հայտարարեց իշխող խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտնվում են կոռուպցիայի կիզակետում:

Հարցը վերաբերվում էր կորոնավիրուսի համավարակի չարաշահումներով պայմանավորված վերջին քրեական գործերին եւ ձերբակալություններին:

Լրագրողի դիտարկմանը՝ ինչո՞ւ են իշխող թիմի տարբեր անդամներ «նախկինների» դեպքում դեռեւս ուժի մեջ չմտած գործերի վերաբերյալ բնութագրում նրանց, որպես թալանչիներ, Վաղարշակ Հակոբյանն ասաց. «Նախկինների հետ մեզ համեմատելու բոլոր փորձերն ապարդյուն են, ես նույնիսկ եզրեր չեմ տեսնում»:

Լրագրողները հարցեր տվեցին նաեւ այդ շրջանում առողջապահության նախարար եղած Արսեն Թորոսյանի մասով, ով կասկածի տակ էր դրել հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը: «Նրան առնչվող գնահատականների հետ կապված՝ հարգենք պարոն Թորոսյանի անմեղության կանխավարկածը եւս: Պարոն Թորոսյանի տված գնահատականների հետ կապված ես չեմ կարող այժմ բնորոշումներ տալ, նա ինքը պետք է մեկնաբանի»,- ասաց Արսեն թորոսյանի կուսակիցը:

Իսկ հարցին՝ եթե դատախազը խորհրդարան գա՝ Արսեն Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, կողմ կքվեարկե՞ք, Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Եկեք «եթե»-ներով չխոսենք: Ես կարծում եմ, որ եւս մեկ անգամ պետք է շատ ուշադիր լինել գնահատականների հետ կապված: Ես խնդրում եմ՝ չխախտել պարոն Թորոսյանի անմեղության կանխավարկածը: Ես անգամ չգիտեմ՝ պարոն Թորոսյանն այդ գործով անցնո՞ւմ է, չի՞ անցնում, ի՞նչ կարգավիճակ ունի»:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան