Արցախ
14.03.2023

Մեկնարկել են ապրանքների մանրածախ գների վերահսկողական դիտարկումները

Մեկնարկել են ապրանքների մանրածախ գների վերահսկողական դիտարկումները

Երեկվանից մեկնարկել են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումները՝ ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ շրջաններում։

Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ հավելելով, որ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները այցելել են առևտրի կետեր, ևս մեկ անգամ զգուշացրել ու պարզաբանել գործող իրավակարգավորումները։ Տեսչական մարմնի կողմից հարուցվել է 5 վարչական վարույթ, իսկ հայտնաբերված խախտումները տեղում վերացվել են։

«Մեկ անգամ ևս զգուշացնում ենք, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքների շրջանառության ու իրացման հատուկ կարգի խախտումը առաջացնում է վարչական պատասխանատվություն, որի համար սահմանված է տուգանք 500․000-1․000․000 դրամի չափով։ Միաժամանակ իրազեկում ենք, որ վերահսկողական դիտարկումները կրելու են ամենօրյա բնույթ, իսկ խախտում թույլ տված տնտեսվարող սուբյեկտները ենթարկվելու են պատասխանատվության։ Քաղաքացիներին խնդրում և հորդորում ենք ապրանքի վաճառքի՝ թույլատրելիից բարձր գին նկատելու դեպքում այդ մասին անհապաղ հայտնել պետական տեսչությունների կառավարման կոմիտե՝ զանգելով 5099 կարճ համարին։

Մեր ներքին կարգապահությունը, օրենքի ու բարոյականության նկատմամբ անվերապահ հարգանքը պետք է դարձնենք կենսակերպ, որից շեղումը պետք է դատապարտելի լինի ոչ միայն պետության, այլև հանրության կողմից»,-ասված է պետնախարարի գրառման մեջ։

Լրահոս
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր