ԱԺ է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագրի՝ 2022թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերին ՀՀ դեմ ադրբեջանական ագրեսիան, ՀՀ տարածքների օկուպացիան, նոր ագրեսիայի չվերացող վտանգը, ԼՂ հիմնախնդրի կարգավորված չլինելը, Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ կառավարությանը թույլ չեն տվել լիարժեք կենտրոնանալ զարգացման օրակարգերի իրագործման վրա. «Այսուհանդերձ, 2022թ. դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի։ Կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների պայմաններում բարեփոխումների, պետական ինստիտուտների կայացման և հանրապետության զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն։
Արդյունքում, 2022թ. ամփոփվել է վերջին 15 տարվա համար աննախադեպ՝ 12.6% տնտեսական աճով»,- ասաց Փաշինյանը՝ ներկայացնելով սոցիալ-տնտեսական ցուցանիշներ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…