Լրահոս 24/7
14.03.2023

Որևէ պարագայում չպետք թշնամու նկատմամբ կիրառել «հակառակորդ» եզրը . Ոսկանյան

Որևէ պարագայում չպետք թշնամու նկատմամբ կիրառել «հակառակորդ» եզրը . Ոսկանյան

Քանի որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այս պահին էլ Բաքվի բարբարոսական վարչախումբը վարում է հիբրիդային պատերազմ, չափազանց կարևոր է, որպեսզի թշնամական քարոզչամեքենայի եզրաբանությունն ու հռետորաբանությունը «չլեգիտիմացվի» մեր լրատվական և հասարակական-քաղաքական խոսույթում։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է իրանգետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաև նշել է. «Ըստ այդմ, չի եղել, չկա և չպետք է լինի որևէ «Զանգեզուրյան միջանցք» կոչվող իբրև թե հասկացություն։ Իրականում դա «Թուրանական միջանցքի» թշնամական ծրագիր է, որը ենթադրում է Հայատանի մասնատում, ուստի իրերը պետք է կոչել իրենց անունով՝ այսպես կոչված, «Թուրանական միջանցք»։

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պատմությանն ու արդիականությանն անհայտ է ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» հորջորջվող միավոր։ Ինքը՝ «Ադրբեջան» անվանումը պատմականորեն վերաբերելի չէ նույնիսկ այժմ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորմանը, էլ ուր մնաց՝ Հայաստանին։ Հայկական ավանդույթը պահպանում է մեր տարածաշրջանի տեղանունների հայերենի համար հարազատ և պատմականորեն հիմնավորված հսկայական անվանացանկ։ Հետևաբար, հայերենում չկա Գյանջա, այլ կա Գանձակ, չկա Բարդա, այլ կա Պարտավ, չկա Գաբալա, այլ կա Կապաղակ, չկա Գյադաբայ, այլ կա Գետաբակ, չկա Թովուզ, այլ կա Տավուշ, չկա Դաշքեսան, այլ կա Քարհատ, չկա Աղստաֆա, այլ կա Աղստև, չկա Ֆիզուլի, այլ կա Վարանդա, չկա Լաչին, այլ կա Բերձոր և այլն։

Որևէ պարագայում չպետք թշնամու նկատմամբ կիրառել «հակառակորդ» եզրը։ Մեր կին զինծառայողի դին մասնատող բարբարոսը չի կարող հակառակորդ լինել, այլ թշնամի է։ Թշնամու զինյալ բաշիբոզուկները ոչ թե «զոհվում», այլ ոչնչացվում են մեր փառապանծ բանակի կողմից։ Չկա և չի կարող լինել Արցախի Հանրապետության, իբր, «վերաինտեգրման» հնարավորություն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման շրջանակներում։ Ուստի, այդ «եզրույթով» քողարկվում է Արցախի թշնամական գաղութացման և դրան հետևելիք անխուսափելի հայաթափման դավադիր ծրագիրը։

Բաքվի բարբարոսական վարչախումբը ոչ թե «գրավել» այլ բռնազավթել է Շուշին, Հադրութը և Արցախի ու Հայաստանի Հանրապետության այլ հատվածներ, իսկ այդ բռնազավթումը ժամանակավոր է՝ մինչև հայկական վերաազատագրումը։ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը որևէ պատմական լեգիտիմ հիմք չունի հավակնելու նույնիսկ իր մայրաքաղաք Բաքվին, ուստի Հայաստանի, Արցախի կամ Նախիջևանի հանդեպ բոլոր հավակնությունների համար պատմական լեգիտիմություն ապահովելու թշնամական հռետորաբանությունը բարբաջանք է և ոչ ավելին»։

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան