ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մի շարք անձանց Հայաստանում «անցանկալի անձ» ճանաչելուն։
«Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի ակնկալել հարգանք իր նկատմամբ»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով` Հայաստանն իրավունք ունի ինքնիշխան պետության գործիքակազմը կիրառել իր շահերի դեմ ոտնձգությունները կանխելու համար. «Այդ մարդիկ պարտավոր են ունենալ հարգանք Հայաստանի նկատմամբ, այդ թվում` ժողովրդի կողմից ընտրված իշխանության նկատմամբ։ Եթե իրենք Հայաստանի նկատմամբ իրենց արածի մի տոկոսը անեին այն երկրների հանդեպ, որտեղ ապրում էին, իրենց տուն չէին կարողանա մտնել առանց վիզայի»։