Քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է նաև «Մեդլայն» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լ.Հ.-ն։
Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։
«Ազատության» տեղեկություններով՝ երկամսյա կալանքի տարված փոխտնօրենը Լիլյա Հովակիմյանն է։
Այս գործով օրերս կալանավորվել էր նույն հիվանդանոցի հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, որն այս պահին Երևանի փոխքաղաքապետն է։














