Արցախ
15.03.2023

Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը չեղարկել է. Աբրահամյան

Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը չեղարկել է. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Տարածաշրջանում և հատկապես Հայաստանի ու Արցախի շուրջ էսկալացիոն իրադրության մասին վերջին շրջանում անընդհատ տարբեր բնույթի լուրեր են շրջանառվում, դրա մասին հայտարարեց նաև իշխող ուժի ղեկավարը, ով փաստացի իրավիճակի պատասխանատուն է:

Եթե ֆիլտրեք արտաքին, տարածաշրջանային գործոնները, ապա իրականում ո՞րն է այս փուլում նման ծանր իրավիճակի ստեղծման պատճառը: Փաշինյանի ասուլիսի ուշագրավ հատվածը վերաբերում էր բանակցություններում ստեղծված փակուղուն:

Փաստացի Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք իրենց սկզբունքներով արդեն իսկ ահռելի վնաս էին հասցնում հայկական շահին, Ադրբեջանը չեղարկել է` հանդես գալով նոր հավակնոտ առաջարկներով:

Դրանք ուղիղ ենթադրում են Արցախ-Ադրբեջան բանակցություններն անցկացնել մեկ օրակարգով` ինտեգրման:

Երկրորդ, Ադրբեջանը մերժում է Արցախում որևէ տիպի միջազգային երաշխիքի ստեղծումը` համարելով, որ անվտանգությունից մինչև մնացած հարցեր, իր ներքին խնդիրն է:

Երրորդ, Ադրբեջանը Արցախի հետ բանակցությունների միակ ֆորմատ տեսնում է երկկողմը` բացառելով ՌԴ-ի կամ մեկ այլ սուբյեկտի, կառույցի ներգրավվածություն:

Չորրորդ, Ադրբեջանն ակտիվ առաջ է մղում «արևմտյան Ադրբեջանի» գաղափարը` փորձում այն ներառել ՀՀ-Ադրբեջան պայմանագրում, ինչը ՀՀ-ի դեմ հարձակումը լեգիտիմացնելու հնարավորություն է:

Երբ Փաշինյանն ասում է, որ ադրբեջանական նոր առաջարկները կարմիր գծերի հատում են, ոչ թե անհանգստացած է ՀՀ-ի կամ Արցախի շահերով, այլ սեփական կաշին փրկելու խնդիր է տեսնում: Իրավիճակը հասել է մի կետի, երբ այն նույնիսկ Փաշինյանի համար է քաղաքական ինքնասպանություն և սա սկսել է մտածել իր անվտանգության, իր ապագայի մասին, որովհետև այդ իրադրությունը ներսում մի օր պայթելու է` իր հետ քշել տանելով շատ շատերին:


Լրահոս
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
15:30
Հիմնանորոգվում է Լանջաղբյուր գյուղի մանկապարտեզը
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
15:21
Մնաց 8 օր, որ հաղթեմ Փաշինյանին. Հովիկ Աղազարյան
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
15:00
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր
14:40
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր