Հայաստան

Ադրբեջանը պետք է անհապաղ հեռանա ՀՀ-ի տարածքներից . ԵԽ-ի զեկույցը

Ավելի քան երեք տասնամյակի ընթացքում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Ադրբեջանի վերջին ներխուժումն Հայաստանի ինքնիշխան տարածք խլել են տասնյակ հազարավոր կյանքեր, զանգվածային ավերածություններ պատճառել և հարյուր հազարավոր մարդկանց տեղահանել, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս լուծված չէ: Այդ մասին նշված է  Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցում։

Եվրախորհրդարանի պատգամավորները համոզված են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով և ուժի սպառնալիքով, պահանջվում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Նրանք վերահաստատել են, որ արդյունավետության համար համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ տարածքներում ապրող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև փախստականների և տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձն իրենց տներ:

Զեկույցը խստորեն դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան, որը հանդիսանում է հրադադարի կոպիտ խախտում և հակասում է նախորդ պարտավորություններին, այդ թվում՝ Եվրամիության հովանու ներքո անցկացված բանակցությունների շրջանակներում ընդունվածներին։

Ադրբեջանի իշխանություններին առաջարկվում է՝

▪️ անհապաղ հեռանալ Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին.

▪️ վերացնել բոլոր խոչընդոտները, որոնք կարող են խանգարել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։

Հայաստանին և Ադրբեջանին առաջարկվում է.

▪️ լիովին իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությունը՝ իր բոլոր ասպեկտներով.

▪️ խթանել ապագա խաղաղության պայմանագրի քննարկումը, վերացնել հակամարտության արմատական պատճառները և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի.

▪️ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված իրենց բնակչությանը խաղաղ գոյակցությանը նախապատրաստելուն, ներառյալ մարդկանց միջև կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումները.

▪️ զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ատելության խոսք կամ բացահայտ բռնության հրահրում կամ որպես աջակցություն անպատժելիությանը.

▪️ ստեղծել անցումային արդարադատության մեխանիզմ՝ որպես վստահության ամրապնդման միջոց՝ կայուն խաղաղության և հաշտեցման հասնելու համար:

Զեկույցի հեղինակները ողջունում են ԵՄ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղի և հակամարտությունից տուժած բնակչությանը:

Եվրախորհրդարանի պատգամավորներն աջակցում են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը՝ ելնելով հաշտեցման, կայունության, տարածաշրջանային անվտանգության ու սոցիալ-տնտեսական զարգացման շահերից։

Թուրքիային ևս մեկ անգամ կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ թուրք և հայ ժողովուրդների իրական հաշտեցման ճանապարհ հարթելու և հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները լիովին կատարելու համար։

Թիվ 1

Recent Posts

Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը. Գերագույն հոգևոր խորհուրդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…

5 minutes ago

ՀՀ-ին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…

25 minutes ago

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

48 minutes ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

1 hour ago

ՀՀ-ն և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…

1 hour ago

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

2 hours ago