Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Սարգիս Խանդանյանի գնահատմամբ ակտիվ են Հայաստանի եւ Շվեդիայի միջխորհրդարանական հարաբերությունները:
Հանձնաժողովի նախագահը կարեւորել է տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ արդյունավետ համագործակցությունը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը՝ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները եւ անտեսելով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Շվեդիայի հետ գործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման գործում Շվեդիայի աջակցության համար:
Սարգիս Խանդանյանն արժեւորել է մի շարք ոլորտների զարգացման հարցում Շվեդիայի կառավարության ցուցաբերած ֆինանսական օժանդակությունը, այդ թվում՝ Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված աջակցությունը:
Պատրիկ Սվենսոնը շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Կարեւորելով Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Սարգիս Խանդանյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Կարեւորել է Շվեդիայի հետ գործակցությունը` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…