ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցմամբ՝ մարտի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
«Մարտի 20-ին ՌԴ ԱԳՆ ղեկավարը բանակցություններ կվարի Հայաստանի ԱԳ նախարարի հետ, ով աշխատանքային այցով կժամանի Մոսկվա»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։
Ըստ Զախարովայի՝ բանակցություններում նախարարները կքննարկեն «երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը, ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, համագործակցության ամրապնդման հարցերը»։














