Լրահոս 24/7
16.03.2023

«Ինձ և գործող նախարարին հարցեր տալու դեպքում մեղադրանքն ընդհանրապես առ ոչինչ կդառնա». Թորոսյան

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հերքել է տեղեկությունները, թե գլխավոր դատախազությունը պատրաստվում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով դիմել ԱԺ․ «Հերքում եմ ամբողջովին։ Ես երբևէ որևէ պատճառ չեմ տեսնում նման միջնորդության համար»,- ասել է Թորոսյանը՝ հերքելով նաև պատգամավորական մանդատը վայր դնելու լուրերը։

Հակակոռուպցիոն կոմիտեում կորոնավիրուսի համավարակի օրերին ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ հարուցված գործն, ըստ Թորոսյանի, իր հետ կապ չունի. «Ես իմ երկու հաղորդագրությունների մեջ հստակ, կետերով նշել եմ պրոբլեմները և հույս ունեմ, որ մարմինները, որոնք այդ պրոբլեմներով զբաղվում են, նաև իրենց ներքին ընթացակարգերով կպարզեն, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել, և, ի վերջո, արդարադատությունը կհաղթի։ Ես նորից եմ ուզում կրկնել՝ մեղադրանքները, որ այդ տեքստում գրված էին, որևէ կերպ չէին կարող առնչվել դուրս գրման տրիաժ խմբերի ղեկավարին և որևէ փոխնախարարի, որովհետև նրանք նման վերահսկողական գործառույթ չեն ունեցել և չէին կարող ունենալ՝ բացառությամբ այն դեպքերի, եթե հատուկ կազմակերպված հանցավոր խումբ չի աշխատել, ինչի վերաբերյալ ապացույցների մասին այս պահին ես չգիտեմ»։

Ըստ Թորոսյանի՝ բոլոր հարցերը պետք է պատասխան ստանան, այլապես կստացվի՝ ցանկացած պաշտոնյայի ինչ-որ բան չանելու համար կարելի է դատել՝ անկախ նրանից, թե այդ ինչ-որ բանը նա պետք է աներ, թե ոչ։

Թորոսյանն այսօր էլ նշեց, որ իրեն այդ գործով հարցաքննության չեն կանչել. «Ինձ և գործող նախարարին հարցեր տալու դեպքում այս մեղադրանքն ընդհանրապես առ ոչինչ կդառնա, չնայած՝ արդեն առ ոչինչ է»։

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59

Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53

Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22

Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15

Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53

«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55

Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39

ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24

Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00

Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44

Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34