Լրահոս 24/7
16.03.2023

Հրավիրում եմ իրավապահ մարմինների, լրագրողների ուշադրությունը. Մեսրոպ Առաքելյան

Հրավիրում եմ իրավապահ մարմինների, լրագրողների ուշադրությունը. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի քաղաքապետարանը 2021թ․ գնել է 161 հատ չինական Zhongtong bus, LCK6860HGN մակնիշի ավտոբուս, «Zhongtong Bus» ընկերությունից՝ կնքելով պայմանագիր 20.04.2021թ․՝ մեկ ավտոբուսի արժեքը 44.720.000 դրամով։

Նույն ընկերությունից նույն մակնիշի 150 ավտոբուս է գնվել 2022թ․՝ կնքելով պայմանագիր 22.08.2022թ․՝ մեկ ավտոբուսի արժեքը 44.249.499 դրամով։ Երկու պայմանագրերը գրեթե նույնաբովանդակ են, պարունակում են ավտոբուսների նույն հիմնական տեխնիկական բնութագրերը։ Առաջին հայացքից թվում է, որևէ խնդիր չկա, դեռ մի բան էլ 470.000 դրամով էժան են գնել երկրորդ անգամ։ Սակայն ուշադրության է արժանի հետևյալ հանգամանքը։

Պարզ է, որ Չինաստանը ավտոբուսները վաճառում է ԱՄՆ դոլարով, կամ չինական յուանով, բայց ոչ երբեք հայկական դրամով։

Այլ կերպ ասած` հայկական դրամ Չինաստան չի փոխանցվել։ Բացի այդ, 2021թ․ պայմանագրում առկա է չինական կողմի տված բանկային երաշխիք ԱՄՆ դոլարով, որտեղ մեկ ավտոբուսի գինը 86.289 ԱՄՆ դոլար է՝ մեկ դոլարի փոխարժեքը հաշված 518.26 դրամով։ 22.08.2022թ․ մեկ դոլարի փոխարժեքը եղել է 405.46 դրամ։ Այսինքն` մեկ ավտոբուսի գինը 2-րդ պայմանագրի կնքման ժամանակ կազմել է 109.134 ԱՄՆ դոլար՝ 22.845 ԱՄՆ դոլարով ավելի 20.04.2021թ. կնքված պայմանագրում նշված մեկ ավտոբուսի գնից։

Իհարկե, ես հակված չեմ մտածելու, որ առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են, օրինակ, փոխանցելով ԱՄԷ-ում առկա հաշիվներին, սակայն այս ամենը, մեղմ ասած, առնվազն պետական կամ համայնքային միջոցների անարդյունավետ կառավարում է, եթե ոչ հասարակ վատնում, ինչը քրեորեն պատժելի արարք է։

Մնում է մյուս տարբերակը՝ չինական կողմը, չգիտես ինչու, քաղաքապետարանին մոտ 3,500,000 ԱՄՆ դոլարի թանկ ավտոբուս է վաճառել։ Հրավիրում եմ իրավապահ մարմինների, լրագրողների ուշադրությունը՝ ՀՀ կամ Երևանի բյուջեին մոտ 1,4 մլրդ դրամի առերևույթ վնաս պատճառելու փաստի վրա։




Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան