

Սեփական մեղքի եւ պատասխանատվության բաժինը հայրենակիցների գենետիկ կոդի կառուցվածքով ու երեւակայական 5-րդ շարասյունով արդարացնողը երկու օր առաջ ազդարարեց նոր էսկալացիայի մասին, հետն էլ կանաչ լույս վառեց այդ էսկալացիայի ժամանակ թշնամու դեմն առնողներին մեկուսացնելու համար։
Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ բանակի» գեներալ-մայորի չեզոքացումը՝ նոր էսկալացիայի անոնսի ֆոնին Սեփական մեղքի եւ պատասխանատվության բաժինը հայրենակիցների գենետիկ կոդի կառուցվածքով ու երեւակայական 5-րդ շարասյունով արդարացնողը երկու օր առաջ ազդարարեց նոր էսկալացիայի մասին, հետն էլ կանաչ լույս վառեց այդ էսկալացիայի ժամանակ թշնամու դեմն առնողներին մեկուսացնելու համար։ Կալանավորվել է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը:
Այն նույն Գրիգորի Խաչատուրովը, որը 2020թ. հուլիսին(հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք) տավուշյան մարտերի ժամանակ լինելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը, գլխավորելով մարտերը, ետ էր շպրտել առաջ եկած թշնամուն՝ բարելավելով մեր դիրքերը։
Նիկոլ Փաշինյանն էլ այնքան էր հպարտանում Խաչատուրովի գործողություններով, որ Սարդարապատում կազմակերպված միջոցառման ժամանակ բառացի հայտարարեց՝ «Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ եւ ինտելեկտուալ բանակ», Խաչատուրովին էլ պարգեւատրեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
Բայց քանի որ փոքրոգությունն այս իշխանությունների պարագայում միշտ հաղթող է, «հուլիսյան հաղթական մարտերը», (ինչպես հենց Նիկոլ Փաշինյանն էր որակել) կերտողը նախ ազատվեց զինվորական ծառայությունից, ինչ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջել (այն էլ 2 հայտարարությամբ), հիմա էլ երբ նոր էսկալացիայից 5 պակաս է, փորձ է արվում հերոսական ուղի անցած գեներալից բանակի փողեր լվացող ստանալ։
Տիկնայք եւ պարոնայք, հասարակությունը ձեր թշվառությունն էլ է տեսնում, հայրենիքի համար ոչինչ չխնայած ու ամբողջ կյանքը հայրենիքին նվիրած հայր եւ որդի Խաչատուրովներին էլ է տեսել»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը այսօր կալանավորվել է 2 ամսով:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…