Հասարակություն

COP15-ի նախագահը պատրաստ է համագործակցության Շիրակի մարզում

ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի գլխավորած պատվիրակությունը Շիրակի մարզում է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիին, ով Հայաստանում է Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստի և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովին մասնակցելու նպատակով։

Շիրակի մարզ այցելության ընթացքում հյուրերին ուղեկցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի ժ/պ Արմեն Եսոյանը, կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը, պաշտոնատար անձինք։

Ալիան Ռիչարդ Դոնվահին նշել է՝ տպավորված է Շիրակի մարզով և տեղեկացրել, որ Կոտ դ՜Իվուարի Հանրապետությունում զբաղեցնում է տարածաշրջանի ղեկավարի պաշտոն և ուրախությամբ արձագանքել Շիրակի մարզի հետ համագործակցության հնարավորությանը՝ ընդգծելով, որ իր տարածաշրջանը ևս գյուղատնտեսական ուղղվածություն ունի։

Հանդիպման ավարտից հետո մարզպետարանում տեղի է ունեցել «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային պիլոտային ծրագրի ներկայացումը։

«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի ժ/պ Արմեն Եսոյանը՝ անդրադառնալով 2019-ից մեկնարկած ծրագրին, որը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի կողմից՝ նշել է, որ ծրագրի տարածքն ընդգրկել է Արթիկի տարածաշրջանը, որը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքավայրերով:

Ծրագրի շրջանակներում խնդիր է դրված եղել բարձրացնելու բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականության մակարդակը, կառավարելի դարձնելու ջրհեղեղները՝ նվազեցնելով դրանց հետևանքները, վերականգնելու կլիմայի փոփոխության և մարդածին ազդեցությունների հետևանքով վնասված բնական լանդշաֆտը՝ ցուցադրելով դեգրադացված բնական լանդշաֆտի հարմարվողականության բարձրացման հնարավորությունները,

ստեղծելու բնական աղետների կանխարգելման վաղ արձագանքման համակարգ, կլիմայի փոփոխության ներկայիս պայմաններում բարելավելու համայնքի հաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի հարմարվողական ներուժը և բարձրացնել բնակչության գիտելիքների մակարդակը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

9 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago