Մշակույթ

Ա. Հակոբյանը Մեղրիում մասնակցել է մանկապարտեզի բացման արարողությանը

Սյունիքի մարզ այցի ընթացքում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Մարիամ Փաշինյանի ուղեկցությամբ, Մեղրի համայնքում մասնակցել է մանկապարտեզի բացման արարողությանը:

Միջոցառմանը ներկա են եղել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, փոխմարզպետներ Նարե Ղազարյանը և Հայկ Հարությունյանը, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը:

Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականին, մրցույթում հաղթած կապալառու կազմակերպությունը աշխատանքները պատվիրակել էր ենթակապալառու ընկերությանը, որը թերի էր կատարել աշխատանքները և անավարտ թողել:

Վերջնարդյունքում՝ շինաշխատանքներն ավարտել է մրցույթում հաղթած կապալառու ընկերությունը: Նախահաշվային արժեքը մոտ 320 մլն դրամ է: Ֆինանսավորել են կառավարությունը և «Իմ քայլը» հիմնադրամը` 65/35 հարաբերակցությամբ: Ճապոնիայի դեսպանատունն էլ մանկապարտեզին արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ է նվիրել:

Հիմնանորոգման ընթացքում, շուրջ 4 տարի, ավագ խմբերի երեխաները հարակից գյուղերի մանկապարտեզներ են հաճախել, իսկ կրտսեր խմբերը զրկված են եղել մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:

Հիմա մանկապարտեզը պատրաստ է ընդունել կրտսեր ու ավագ տարիքային խմբերի շուրջ 250 երեխա: Կառուցվել է մարզադահլիճ, գործում է լոգոպեդի և հոգեբանի ծառայություն, որը նախկինում չի եղել:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, մանկապարտեզի սաների ու համայնքապետի հետ կտրել է կարմիր ժապավենը, շրջել մանկապարտեզում, հետաքրքրվել, թե քանի երեխա կա հերթագրված:

Տնօրենը նշել է, որ այս պահի դրությամբ 212 երեխա արդեն հերթագրված է: Մանկապարտեզը նորոգելիս ու կահավորելիս տնօրինությունը նպատակ է ունեցել, որ կառույցի յուրաքանչյուր քառակուսի մետրն ուսուցողական լինի, այստեղ երեխաներին սովորեցնում են անգամ ճանապարհային երթևեկության կանոնները:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շնորհավորել է բոլոր մեղրեցիներին` հիմնանորոգված նոր մանկապարտեզ ունենալու առթիվ:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

1 hour ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

1 hour ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago