Լրահոս

Հանրապետության հիմնական խնդիրը քաղաքաշինական ֆոնդի ռենովացիան է․ Պետրոսյան

«Թուրքիայի վերջին երկրաշարժի համատեքստում ասեմ, որ այն մեր համար ռիսկերի առումով նորություն չէր, մենք 30 տարի առաջ ունեցել ենք ավերիչ երկրաշարժ»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր անդամ Վահե Պետրոսյանը:  

Նա տեղեկացրեց, որ Սպիտակի երկրաշարժի պատճառով Հայաստանում սեյսմիկ իրավակարգավորման բազան փոխվել է 9 բալից սկսած և ներկայում բարձրահարկ շենքերը կառուցվում են երկաթբետոնե մոնոլիտ եղանակով:

«Մեր հիմնական խնդիրը ոչ թե նորակառույց շենքերի մասով է, այլ՝ հին շենքերի, քանի որ Խորհրդային Միության ժամանակ կառուցված հին բնակֆոնդը՝ 9, 14, 16 հարկանի շենքերը կառուցվել են 7 բալային ստանդարտի նորմատիվային բազային համապատասխան, դրանք հնամաշ են և կառուցման որակն էլ երաշխավորված չէ»,-հայտարարեց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ հանրապետության հիմնական խնդիրը քաղաքաշինական ֆոնդի ռենովացիան է:

«Առաջնային մարտահրավերներից մեկն է Երևանի և ընդհանրապես Հայաստանի հին բնակֆոնդի նորացումը, այն միլիարդավոր դոլարների ծախս է ենթադրում: Ակնհայտ է, որ այս պահին դժվար թե մեր բյուջեն հնարավորություն ունի խնդիրը միանգամից լուծել, այն պետք է արվի պետական քաղաքականությունն այնպես փոխելու ճանապարհով, որ մասնավորների համար շահեկան դարձնեն ռենովացիոն ծրագրերի մեջ մտները, այսինքը՝ հարկազատում, եկամտային հարկի վերադարձ, նմանատիպ գործիքակազմով աստիճանաբար նպաստել նրան, որ բիզնես անող սուբյեկտներին՝ հարյուրավոր կառուցապատողներին ձեռնտու լինի, որպեսզի իրենք հին բնակշենքը քանդեն ու նորը կառուցեն»,-հայտարարեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր անդամը:

Անդրադառնալով շինանյութի, հետևաբար նաև բնակարանների գների թանկացմանը՝ Վահե Պետրոսյանը տեղեկացրեց, որ պետությունը գտնվում է տնտեսական համաշխարհային ինֆլացիոն ցիկլի դարաշրջանում և ամեն ինչ թանկանում է նաև՝ շինանյութի շուկայում:

«Դոլարն արժեզրկվել է դրամի նկատմամբ և դոլարով արտահայտված տան գները թանկացել են»,-հայտնեց Պետրոսյանը և, տեղեկացնելով, որ տան գների վիճակագրությամբ չեն զբաղվում, միևնույն ժամանակ նկատեց, որ ընթացիկ տարում էլ դրանք թանկացել են: 

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

5 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

6 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

6 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

6 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

7 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

7 hours ago