Քաղաքականություն

Բանակում գործում են գրված և չգրված օրենքները Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանքի տանելն այս իշխանության համար ունի մի քանի նպատակ, սակայն կարծում եմ` առաջինը, Խաչատուրովների զինվորական, գեներալական ընտանիքի հեղինակությանը վնաս հասցնելն է:

Բանակում գործում են գրված և չգրված օրենքները ու որքան էլ Խաչատուրովների ընտանիքի զինվորականներն այս պահին պաշտոնաթող են, սակայն նրանք իրենց մեջ կրում են բանակի հետ կապված ինստիտուցիոնալ հիշողությունը, ավանդույթները, զինվորականին հատուկ պատիվն ու արժանապատվությունը:

Չափազանցրած չեմ լինի, եթե նշեմ, որ Խաչատուրովներին հասցվող հարվածներն ուղիղ թիրախավորում են զինված ուժերին, այնտեղ ծառայող սպաներին, որովհետև Խաչատուրովները երկրին ծառայություն մատուցելու իրենց առաքելությունը դեռ չեն սպառել, երկրորդ, ցանկացած զինվորական` բանակում, թե բանակից դուրս, մտքում գիտի, որ այն ինչ տեղի է ունենում Գրիգորիի հետ, հաջորդ օրը կարող է տեղի ունենալ հենց իր հետ: Երկրի ունակ դեմքերին մեկուսացնելով էլ իշխանությունը «պատրաստվում» է իր իսկ անոնսած սահմանային նոր լարվածությանը»:

Թիվ 1

Recent Posts

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…

44 minutes ago

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…

2 hours ago

Եթե Իրանը չհամաձայնի գործարքին, ապա շատ-շատ վատ բաներ տեղի կունենան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ…

2 hours ago

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել

Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…

18 hours ago

Մյանմայում և Բանգկոկում զոհերի թիվն ավելացել է

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում…

19 hours ago

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ «Հսկող դատախազի կողմից…

19 hours ago