Հասարակություն

Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու համատեքստում քայլեր ենք ակնկալում. Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի շրջանակում:

Հանդիպմանն արձանագրվել է, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի անցկացումը Հայաստանի և Ռուսաստանի տարբեր մարզերում և քաղաքներում լավ ավանդույթ է դարձել. այն եզակի հնարավորություն է տեղում ծանոթանալու տարածաշրջանների հնարավորություններին և կոնկրետ քայլեր նախանշելու համար:

Առանձնակի կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջև ակտիվ փոխգործակցությունը, ընդգծվել միջխորհրդարանական և միջկառավարական հանձնաժողովների նիստերի անցկացման կարևորությունը:

«Հուսով եմ, որ երեկվա նիստն արդյունավետ էր, և դրա արդյունքները կամրապնդեն Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մեկ օր առաջ անցկացված նիստին և դրա շրջանակում Հայաստանի Տավուշի մարզի և Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասի միջև համագործակցության հուշագրի ստորագրմանը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Անդրադառնալով պաշտոնական Բաքվի գործողություններին՝ ԱԺ նախագահը նշել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխին կախված հումանիտար աղետի վտանգը կանխելու նպատակով Լաչինի միջանցքով բնականոն տեղաշարժը վերականգնելու ջանքերի պահանջվածության համատեքստում հատուկ նշեմ, որ մենք գործուն քայլեր և հասցեական հայտարարություններ ենք ակնկալում մեր միջազգային գործընկերներից և առաջին հերթին` Ռուսաստանի Դաշնությունից, որի խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում»

Թիվ 1

Recent Posts

Եգիպտոսը հաշտության նոր առաջարկ է ներկայացրել

APnews-ի փոխանցմամբ, Եգիպտոսը նոր առաջարկ է ներկայացրել՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հաշտության բանակցությունները վերսկսելու համար:…

9 minutes ago

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մարտի 24-ի ցերեկը, 25-29-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի…

31 minutes ago

Էր Ռիադի բանակցությունների գլխավոր թեման Սևծովյան նախաձեռնությունն է. Պեսկով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել առաջ շարժվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն տեխնիկական հարցերը…

51 minutes ago

ՌԴ-ի մասնակցության հնարավորությունը միշտ եղել է. փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում ՌԴ ներգրավվածությանը: Նրա խոսքով,…

1 hour ago

Թումանյան փողոցում 129 հասուն ծառ կտնկվի

Այս տարի առաջին անգամ համայնքում ծառատունկը մեկնարկել է ձմեռային ամսից սկսած. մշտադալարների տունկը նպատակահարմար էր…

1 hour ago

Վրացական ֆուտբոլի այսօրվա հաջողությունը դրվել է 10 տարի առաջ

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստանի ազգայի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի այս գրառումը կիսում եմ…

2 hours ago