ՀՀ-ում 2022թ. ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 688 մլրդ դրամ. այս մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով՝ սա ռեկորդային ցուցանիշ է. «Եթե բաժանենք ընդհանուր տարվա միջին փոխարժեքի վրա, խոսքը մոտ 3 մլրդ 800 մլն դոլար ներդրումների ծավալի մասին է, ինչը բավական մեծ թիվ է։
Կարծում ենք, ընդհանուր առմամբ, այդ թիվը դեպի վերև կճշգրտվի, և ըստ ԱՄՀ-ի կանխատեսման՝ 2022թ. մեր ներդրումների հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ կկազմի 21.4%՝ գերազանցելով նախորդ տարվա ռեկորդային 20.7% ցուցանիշը»։
Քերոբյանը հիշեցրեց, որ կառավարությունը պարտավորվել է ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել մինչև 25%-ի։