Լրահոս 24/7
21.03.2023

Հայկ Կոնջորյանի ինքնավստահության վրա խիստ զարմացած եմ. Խամոյան

Հայկ Կոնջորյանի ինքնավստահության վրա խիստ զարմացած եմ. Խամոյան

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ խիստ զարմացած է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ինքնավստահության վրա.

«Դուք ամեն անգամ փորձում եք սեփական թիմին տպավորել: Զարմանում եմ՝ հաշվի առնելով կուսակցության վերջին համագումարին, լինելով ֆրակցիայի ղեկավար՝ քաղաքական որոշումների կայացման վարչության անդամ անգամ չընտրվեցիք: Այստեղ Արսեն Թորոսյանի ականջը կանչի: Ֆրակցիայի քարտուղարն էլ այստեղ հայտարարում է, թե՝ խաղաղության դեմ արշավ է իրականացվում: Հարգելի՛ գործընկերներ, այդ խաղաղությունը որտե՞ղ է, մի հատ ասեք գնանք տեսնենք՝ Ջերմուկո՞ւմ է, Կապանո՞ւմ է, այդ խաղաղությունը ժամեր առաջ գերեվարված հայ զինծառայողի ծառայության վայրո՞ւմ է:

Ընդամենը 2 մեջբերում եմ անում՝ 2019-ի ապրիլի 9-ին հարցին՝ բանակցությունները տալի՞ս են երաշխիք, որ Ադրբեջանը չի փորձի դիմել պատերազմական գործողությունների, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է՝ կողմերը, հղում անելով Դուշանբեի բանակցություններին (սա այն հայտնի վերելակային բանակցություններն են, որտեղ սեփական նոթատետրում էր գրի առնում պայմանավորվածությունները) պայմանավորվել են ուժեղացնել հրադադարի ռեժիմը, ասում էր՝ սա մե՛ր պայմանավորվածությունն է:

Սրանից առաջ ի լուր աշխարհի հայտարարում էր, որ Ալիեւը կառուցողական է: 2020-ի մայիսի 20-ին ԱԺ ամբիոնից հայտարարում է՝ ինչ ուզեմ՝ այն էլ կբանակցեմ ու որեւէ մեկը թող ինձ չասի, չկաշկանդի բանակցային սեղանի շուրջ:

Ու այսքանից հետո դեմքի անմեղ արտահայտությամբ կանգնում ասում եք՝ մեզ մի մեղադրեք, որ մենք ենք բերել պատերազմը: Մենք չենք ասում՝ Հայաստանն է հարձակվել, ո՛չ: Բայց ինչպես Նիկոլ Փաշինյանն է իր վերջին հարցազրույցում ասում՝ մենք մանդատ չպետք է տանք Ադրբեջանին հարձակվելու: Դուք այդ մանդատն եք տվել: Ինչ քննարկել ու բանակցել եք, դրա արդյունքը տեսել ենք, հիմա՞ ինչ եք բանակցում, 20 տարվա բանակցություններից եք խոսում»:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան