X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում ՀՀ-ն 2 տղամարդ էին ներկայացնում․ ինչո՞ւ․ Բաթոյան

Նյու Յորքում կազմակերպված կանանց կարգավիճակի հարցերով հանձանժողովի նիստում Հայաստանի պատվիրակության կազմում կին գործիչ չկար, այնինչ շատ կարևոր է, որ նման քննարկումներին նաև կանայք մասնակցնեն՝ ներկայացնելով երկրում իրավիճակը:

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին այս հարցն ուղղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը: Արձագանքելով՝ նախարարը պատասխանեց, որ ամեն տարի պատվիրակության կազմում կին հասարակական գործիչներ են լինում, բայց այս տարվա թեման վերաբերում էր նորարարական տեխնոլոգիաների կանանց տնտեսական ակտիվությանը, ուստի նպատակահարմար գտան տղամարդ գործիչների մասնակցությունը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս