Հասարակություն

Այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին․ Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԿԳՄՍ նախարարությունը, որտեղ մշակույթն այս բարդ հապավման ընդամենն աննշան մի տարր կամ զուտ տառ է, լուծարում է երեք տասնամյակից ավելի գործող «Գոյ» թատրոն-լաբորատորիան և միացնում այն Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։

Այս հերթական «փայլուն» որոշումը վերջ է դնում «Գոյ»-ի գոյությանը՝ անկախ թատրոնի, որն ունի իր առանձնահատուկ ոճն ու ձեռագիրը, հավատարիմ հանդիսատեսն ու պրոֆեսիոնալ և նվիրյալ թատերախումբը։ Ականատես ենք լինում տեխնիկական օպտիմալացման որոշման, որտեղ հերթական անգամ ոտնահարվում է մշակութային կարևոր ժառանգությունը, նվաստացվում են արվեստագետներն ու արտիստները։

Թատրոնի դեմ այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին, բեմարվեստի բազմաթիվ նվիրյալներին և պարզապես նրանց, ովքեր գիտակցում են, որ առաջադեմ քաղաքակրթությունները ձևավորվում են նաև արվեստի շնորհիվ։ Հայ Թատրոնը պետք է ապրի»։

Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

2 hours ago

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

2 hours ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

3 hours ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

3 hours ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

4 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

4 hours ago