X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Ճապոնիան անհատույց 470 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Ուկրաինային. Ֆումիո Կիշիդա

Մարտի 21-ին Ուկրաինա կատարած այցից հետո Ճապոնիայի վարչապետը հաստատել է, որ իր երկիրն անհատույց 470 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Ուկրաինային էներգետիկ և այլ կարիքների համար, ևս 30 միլիոն դոլար՝ ոչ մահաբեր սարքավորումների համար, գրում է ՏԱՍՍ-ը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում Կիշիդան հայտարարել է.

«Ճապոնիան կլինի Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղությունը չի վերադարձել ուկրաինական հող»:

Ճապոնիայի վարչապետը նաև վերահաստատել է, որ Տոկիոն կշարունակի աջակցել գործընկերներին Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների հարցում:

Ուկրաինայի նախագահն էլ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Կիշիդայի հրավերով հեռավար ձևաչափով կմասնակցի մայիսին Ճապոնիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս