ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 23-ին այցելել է հանրապետության N զորամիավորման ենթակա զորամասերից մեկը։
«Ողջունել եմ մարտական հերթապահության պատրաստվող անձնակազմին, մաղթել անվտանգ և զգոն ծառայություն։
Զինծառայողներին հորդորել եմ խստագույնս հետևել անվտանգության կանոններին, ինչպես նաև ուշադրությամբ ու բարձր կարգապահությամբ կազմակերպել ծառայությունն ու մարտական հերթապահությունը՝ հատկապես անբարենպաստ եղանակային պայմաններում։
Հրամանատարական կազմին տվել եմ համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ։
Այնուհետև առանձնազրույցներ եմ ունեցել զորամասի սպաների հետ, լսել բարձրացված հարցերը, ներկայացրել ԶՈՒ բարեփոխումների ընթացքը»,- տեղեկացրել է նա: