Լրահոս 24/7
24.03.2023

ՔՈ ՍԴԿ-ն մարտի 24-ին դիմելու է ՀՀ ԿԸՀ

ՔՈ ՍԴԿ-ն մարտի 24-ին դիմելու է ՀՀ ԿԸՀ

2023թ․ մարտի 26-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ, որին մասնակցում է երեք կուսակցություն՝ ՔՈ ՍԴԿ, Հանրապետական կուսակցությունը և ՔՊԿ-ն։

Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է մարտի 1-ին և տևելու է մինչև մարտի 24-ը։  Արդեն մեկնարկից ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը արձանագրել է ընտրական օրենսգրքի կոպիտ, շարունակական բնույթ ունեցող խախտումներ, որոնց հետ կապված ընտրական գործընթացը հսկելու գործառույթ ունեցող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել մի քանի դիմում-բողոք։

2023թ․ մարտի 15-ի և մարտի 20-ի որոշումներով ԸԸՀ-ն արձանագրել է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածում չի ապահովվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ոչ խտրական և ոչ կողմնակալ, հավասար պայմաններ։ Ընտրական օրենսգրքի շարունակական և կոպիտ խախտումներ կատարողը, կազմակերպողը և/կամ ուղղորդողը ընտրություններին մասնակից ՔՊԿ-ն է, որն իր գործելակերպով ձևավորում է իրական սպառնալիք 2018թ-ից հետո Հայաստանում ընտրական գործընթացներում արձանագրված ժողովրդական առաջընթացի նկատմամբ։

Ժողովրդավարության ինդեքսում 2016թ․-ին՝ 120-րդ, 2018 թ․-ին՝ 103-րդ, 2021թ․-ին՝  89-րդ, իսկ 2022թ․-ին՝ 82-րդ տեղում գտնվող Հայաստանը, մեր գնահատմամբ, բախվել է ժողովրդավարական արժեքներից հետնահանջի իրական սպառնալիքի, որ Հայաստանը կարող է մղել դեպի փակուղի։  ՔՈ ՍԴԿ-ն մարտի 24-ին դիմելու է ՀՀ ԿԸՀ՝ ՔՊԿ ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։

Հաշվի առնելով հանգամանքը, որ՝ ԸԸՀ-ները ներկայացուցչականության սկզբունքով ձևավորող ՀՀ Ազգային Ժողովում ներկայացված քաղաքական ուժերը՝ Հայաստան Դաշինք, ՊՈՒ և ՔՊԿ, թիվ 34 ընտրատարածքի Սիսիան համայնքն ընդգրկող 41 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներ են նշանակել մարտի 26-ի ընտրություններին մասնակից և ՔՈ ՍԴԿ մրցակից ՀՀԿ ու ՔՊԿ թեկնածուների ընտանիքի անդամներին, ազգականներին, ընկերներին,ընտրական ցուցակի ավագանու թեկնածուներից վարչական, ֆինանսական կամ այլ կախվածություն ունեցող անձանց, Վստահ չենք, որ ընտրական օրենսդրության կոպիտ խախտումները, ընտրողների մոտ վախի մթնոլորտի ձևավորումը, հանրային համայնքային, պետական, վարչական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից պաշտոնեական դիրքի ակնհայտ չարաշահումով ՔՊԿ-ի օգտին արտոնություն և արհեստական առավելություն ձևավորելը, վարչական ռեսուրսի քողարկված օգտագործումը տեղի են ունենում առանց ընտրությունների մասնակից կուսակցությունների ղեկավարության հովանավորության,

Արձանագրել ենք՝ ընտրական հանձնաժողովները չունեն բավարար ռեսուրսներ և/կամ կամք՝ պատշաճ հսկողություն իրականացնելու ընտրությունների ընթացքի վրա,ինչի պայմաններում ՔՈ ՍԴԿ համար անհնար է դառնում միայնակ ապահովել արդյունավետ վերահսկողություն և պաշտպանել վերջին տարիների ժողովրդավարական առաջընթացը մեր երկրում,

ԴԻՄՈՒՄ ԵՆՔ՝

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին,

ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին,

ԶԼՄ-ներին

Միջազգային և տեղական ՀԿ-ներին՝

աջակցել ժողովրդավարության ամրապնդմանը (որ մշտական ջանքեր է պահանջում), պաշտպանել տեղական ինքնակառավարման կայացման և իշխանության ապակենտրոնացման գործընթացը, կանխել ժողովրդավարական զարգացման ուղուց հետընթացի իրական սպառնալիքը։

«Քաղաքացու որոշում» կուսակցություն


Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան