Հասարակություն

Քերոբյանը կարևորել է Mundfish-ի գործունեությունը Հայաստանում

Մարտի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Mundfish միջազգային ստուդիայի Հայաստանյան գրասենյակ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։ Կիպրոսում հիմնված ստուդիան հայտնի է իր թողարկած Atomic Heart անվանումով եզակի և կրեատիվ համակարգչային խաղով, որի հերոսներից են արհեստական բանականությամբ ռոբոտները։

Ստուդիայի հիմնադիր և տնօրեն Ռոբերտ Բագրատունու ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել խաղի ստեղծման ընթացքում իրականացված աշխատանքներին, առաջիկա ծրագրերին և շփվել աշխատակիցների հետ: Վահան Քերոբյանը կարևորել է Mundfish –ի գործունեությունը Հայաստանում և նշել, որ տպավորված է իրականացված աշխատանքով և գրանցված հաջողությամբ, նաև ավելացրել, որ Հայաստանում ՏՏ ոլորտի, այդ թվումհամակարգչային խաղերի արդյունաբերության զարգացման լայն հնարավորություններ կան: Հայաստանում գործում է Mundfish-ի 2 գրասենյակ 70 աշխատակիցներով։

Ներկայումս խաղի դիտումների ընդհանուր քանակը YouTube հարթակում գերազանցում է 300 միլիոնը։ Թողարկման առաջին ամսվա ընթացքում Atomic Heart-ը խաղացել է ավելի քան 5 միլիոն մարդ:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

6 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

6 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

7 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

7 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

7 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

7 hours ago