Արցախ

Ներսիսյանը անդրադարձել է Արցախի ներքին կյանքում համընդհանուր կարգապահությանը

ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը անդրադարձել է ներքին կյանքում համընդհանուր կարգապահությանը:

«Ինչպես ցանկացած միջավայրում, այնպես էլ պետության ներսում որևէ  նախաձեռնություն հաջողությամբ պսակելու առաջնային նախադրյալը դրա մասնակիցների կարգապահությունն է:

Դժբախտաբար (գուցե նաև ոչ պատահականորեն) իմ կողմից պետական նախարարի պարտականությունները ստանձնելու պահին Արցախը գտնվում էր շրջափակման մեջ և որոշակիորեն խաթարված էր առանց այդ էլ բազմաթիվ անգամ ցնցումների ենթարկված ներքին կարգապահությունը:

Անկառավարելի նութական կամ տնտեսական շահ, հովանավորչություն կամ ակնկալվող հովանավորչություն, միջամտություններ կամ միջնորդություններ. սրանք երևույթներ են, որոնց կարելի է հանդիպել ամենուրեք:

Բայց այս ամենը պետք է արմատախիլ արվի մեր միջավայրից, և եթե հարկ լինի, ես անձամբ եմ զբաղվելու դրանով, որի հարցում ունեմ և վստահ եմ՝ ունենալու եմ օրեցօր աճող հանրային աջակցություն, անկախ իմ դեմ արդեն իրականացվող կամ ծրագրվող կեղծ հակաքարոզից, անկախ անհիմն քննադատություններից (այդ ամենի հեղինակներին գիտեմ, տիրապետում եմ նաև ոմանց անընդհատ աճող ցնցումների  պատճառներին):

Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԱՀ ոստիկանությանն ու ազգային անվտանգության ծառայությանը՝ գործադիր իշխանության կողմից իրականացվող ծրագրերի պատշաճ ընթացքը խաթարող երևույթները հետևողականորեն վեր հանելու և օրինական դաշտ բերելու համար:

Մանրածախ ապրանքների գնաճը և մնացած բոլոր անթույլատրելի երևույթները վերացվելու են, քայլ առ քայլ, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված՝ իրավական պետությանը հատուկ ընթացակարգերով ու եղանակներով»,- գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

47 minutes ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

1 hour ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

2 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago