Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն դոլար) կհատկացնի անօդաչու թռչող սարքեր գնելու համար, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Ըստ Զելենսկու՝ «և սա դեռ վերջը չէ»։ «Այս շաբաթ մեր կառավարությումը մի քանի կարևոր որոշում է կայացրել։ Մասնավորապես, ուզում եմ նշել մի որոշում, որը կխթանի անօդաչու սարքերի արտադրությունը։
Ընդհանուր առմամբ, այս տարի առնվազն 20 միլիարդ գրիվնա կուղղվի մեր զինվորների համար անօդաչու թռչող սարքերի գնմանը»,- ասել է Զելենսկին իր ուղերձում, որի տեքստը ներկայացված է նրա կայքում։
Ուկրաինայի կառավարությունը այս շաբաթվա սկզբին որոշում է ընդունել բանակային անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ու մատակարարումն արագացնելու մասին։
Իշխանությունները հույս ունեն, որ դա արտադրողներին թույլ կտա ավելի արագ զարգանալ, մեծանալ, և որ նրանք կկարողանան ավելի լավ մրցակցել արտասահմանյան ընկերությունների հետ։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…