Լրահոս 24/7
27.03.2023

Ծառերը սխալ խնամքի պատճառով կորցրել են կենսաբանական նշանակությունը. Սադոյան

Ծառերը սխալ խնամքի պատճառով կորցրել են կենսաբանական նշանակությունը. Սադոյան

radar.am. Ես, որպես մասնագետ, կարծում եմ, որ Երևանի փողոցներում 40-50 տարի առաջ տնկված ծառերը (թեղիներ, սոսիներ, կաղնիներ) տարիների ընթացքում, ինչպես նաև սխալ խնամքի պատճառով կորցրել են իրենց կենսաբանական նշանակությունը»,- այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Սադոյանը, որը 2023թ. փետրվարի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գիտական աշխատաժողովի ժամանակ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հրապարակած արձանագրությունը ստորագրած մասնագետներից է։

Նրա խոսքով՝ ծառերը կենսաբանական էակներ են, որոնք տարիների ընթացքում ծերանում են․ «Երբ ծառերը ծերանում են, կորցնում են իրենց բուն կենսաբանական ֆունկցիաները, ինչը ենթադրում է ակտիվ ֆոտոսինթեզ, փոշու կլանում, բավականաչափ քանակով թթվածնի արտազատում։ Բնապահպանական և գեղագիտական տեսանկյունից՝ եթե շրջեք Երևանի փողոցներում, կտեսնեք, որ իսկապես անմխիթար վիճակ է տիրում, և ծառերը, սխալ էտի, ծերացման արդյունքում, ենթակա են փոխարինման, որովհետև այս պահին չեն կատարում իրենց գործառույթները»,– նշեց Ռուզաննա Սադոյանը։

Մասնագետի դիտարկմամբ՝ ծրագիրը չի կարող իրականացվել մեկ օրվա կամ ամսվա ընթացքում․ այն պետք է իրականացվի փուլային տարբերակով։

Կենսաբանական գիտությունների դոկտորը նաև նշեց, որ ՀՊՄՀ-ն ունի համագործակցության հուշագիր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հետ, և ակտիվ համագործակցություն կա։ Այն հանգամանքը, որ իրենց մասնագետները ներգրավված են այս քննարկումների կամ գիտական կոնֆերանսների մեջ, օրինաչափ և տրամաբանական է։

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան