Լրահոս 24/7
27.03.2023

ՀՀ վարչապետին է ներկայացվել Վիճակագրական կոմիտեի 2022 թվականի կատարողականը

ՀՀ վարչապետին է ներկայացվել Վիճակագրական կոմիտեի 2022 թվականի կատարողականը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին զեկուցվել է 2022 թ. վիճակագրական ծրագրի կատարման մասին, որն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 472 միջոցառումը կատարվել է սահմանված ժամկետում: Տարածվել են 23 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց:

Նշվել է, որ 2022 թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած 3-րդ մարդահամարն առաջին անգամ անց է կացվել համակցված մեթոդով:

Նախաձեռնվել են բարեփոխումներ վիճակագրական կարողությունների ամրապնդման ուղղությամբ:

Մասնավորապես, միջազգային գործընկեր կառույցների օժանդակությամբ կազմվել են ռեսուրսներ-օգտագործում աղյուսակները, նոր մեթոդի կիրառմամբ մշակվել և հրապարակվել են ՀՆԱ-ի եռամսյակային ցուցանիշների սեզոնային ճշգրտված տվյալները, հրապարակվել է «Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտության» զեկույց-հաշվետվությունը և այլն: Միջազգային վիճակագրական համագործակցության շրջանակում ծրագրեր են իրականացվել Եվրոպական միության, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ: Շարունակվել է համագործակցությունը ինչպես վարչական ռեգիստր վարող պետական գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ միջազգային աշխատանքային խմբերի հետ: ԵՄ մեթոդաբանության հիման վրա աշխատանք է տարվել ռեսպոնդենտների ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ:

Արդիականացվել են Ազգային հաշվետվողականության հարթակի ցուցանիշները, ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների 30-ամյակի համատեքստում՝ իրազեկման միջոցառում է իրականացվել Միացյալ Թագավորության ազգային վիճակագրության գրասենյակի հետ համատեղ: Արդիականացվել է 139 վիճակագրական արտադրանքի որակի հռչակագիր, ԵՄ Միասնական ինտեգրված մեթատվյալների կառուցվածքը:

Առաջիկայում նախատեսվում է նաև Վիճակագրական կոմիտեի կայքէջի արդիականացում:

Հաշվետվության վերաբերյալ ծավալվել է մտքերի փոխանակում: Վարչապետին մանրամասներ են ներկայացվել Վիճակագրության պետական խորհրդի գործունեության, ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման, ինտեգրված պետական վարչական ռեգիստրների համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ:

Քննարկման առարկա են դարձել առաջիկա անելիքները, այդ թվում՝ տեղեկությունների աղբյուրների ընդլայնման, ըստ որոշակի չափանիշների՝ գյուղացիական տնտեսությունների իրավական կարգավիճակի և դրա սահմանման բացակայության խնդրի կարգավորման, ռեսպոնդենտների հաշվետվողականությունը խթանող իրավակարգավորումների լավարկման և այլ ուղղություններով:

Վարչապետը կարևորել է ոլորտի բարեփոխումները՝ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային վիճակագրական համակարգի զարգացման տեսանկյունից:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է ապահովել միջգերատեսչական տվյալների շտեմարանների շարունակական փոխգործելիություն՝ հիմքում ունենալով հասանելիության իրավական կարգավորումները:

Կառավարության ղեկավարը նաև կարևորել է ոլորտում թվային գործիքակազմի լայն կիրառումը:

Քննարկման արդյունքներով վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

Լրահոս
Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդին
00:01
Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդին
Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է «Շնայդեր Էլեկտրիկ Ռումինիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրենին
21:07
Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է «Շնայդեր Էլեկտրիկ Ռումինիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչության տնօրենին
Եթե Իրանը չհամաձայնի, ռմբակոծությունները կվերսկսվեն ավելի մեծ ուժգնությամբ. Թրամփ
16:55
Եթե Իրանը չհամաձայնի, ռմբակոծությունները կվերսկսվեն ավելի մեծ ուժգնությամբ. Թրամփ
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. Կոպիրկին
16:44
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. Կոպիրկին
Քոչարյանի շորերը փոխել եք և բլոգեր դարձրել. Ալեն Սիմոնյան
16:32
Քոչարյանի շորերը փոխել եք և բլոգեր դարձրել. Ալեն Սիմոնյան
«Որդիների կանչ» ՀԿ-ն սատարում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ
16:11
«Որդիների կանչ» ՀԿ-ն սատարում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ
Կարող է լինել աշխատանքից ազատում, ընդհուպ մանկավարժական գործունեության իրավունքից զրկում. ԿԳՄՍ նախարար
15:46
Կարող է լինել աշխատանքից ազատում, ընդհուպ մանկավարժական գործունեության իրավունքից զրկում. ԿԳՄՍ նախարար
Ռուսաստանի հետ մեր ամուր կապերը դեռ պահում ենք. Արարատ Միրզոյան
15:15
Ռուսաստանի հետ մեր ամուր կապերը դեռ պահում ենք. Արարատ Միրզոյան
Հավանաբար, Սահմանադրության հետ կապված հանրաքվե կունենանք. Արարատ Միրզոյան
14:49
Հավանաբար, Սահմանադրության հետ կապված հանրաքվե կունենանք. Արարատ Միրզոյան
ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ. ԱԽ քարտուղար
14:14
ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ. ԱԽ քարտուղար
Սպիտակ տունը և Թեհրանը մոտ են պատերազմն ավարտելու շրջանակային համաձայնագրին. Axios
13:59
Սպիտակ տունը և Թեհրանը մոտ են պատերազմն ավարտելու շրջանակային համաձայնագրին. Axios
Սփյուռքահայերի կարծիքները գուցե չհամընկնեն ՀՀ քաղաքացիների շահերի հետ․ Միրզոյան
13:43
Սփյուռքահայերի կարծիքները գուցե չհամընկնեն ՀՀ քաղաքացիների շահերի հետ․ Միրզոյան
Շարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան
13:32
Շարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան
Քոչարյանը, Սերժը և Սամվելը անեծք են հայ ժողովրդի վրա. Ալեն Սիմոնյան
12:59
Քոչարյանը, Սերժը և Սամվելը անեծք են հայ ժողովրդի վրա. Ալեն Սիմոնյան
Գործողությունն ավարտված է. Ռուբիո
12:39
Գործողությունն ավարտված է. Ռուբիո