Աշխարհ
27.03.2023

Անկարան դադարեցրել է իրաքյան Քուրդիստանից նավթի մատակարարումները

Անկարան դադարեցրել է իրաքյան Քուրդիստանից նավթի մատակարարումները

Թուրքիան շաբաթ օրը դադարեցրել է նավթի արտահանումը Իրաքի ինքնավար Քուրդիստանից՝ Միջազգային առևտրի պալատում արբիտրաժից հետո։

Turkish Minute-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Իրաքի Նավթի նախարարությանը։

«Թուրքիան տեղեկացրել է Իրաքի Քուրդիստանի իշխանություններին ներմուծման դադարեցման մասին»,- ասել է նախարարության մամուլի խոսնակ Ասսեմ Ջիհադը։ Իրաքի պաշտոնյաները, որոնք վերահսկում են արտահանումը Թուրքիայի Ջեյհան նավահանգստով, նշել են, որ արդյունահանումը դադարեցվել է 2023 թվականի մարտի 25-ին՝ տեղական ժամանակով 12:35-ին։ Ասսեմ Ջիհադը հաստատել է տեղեկությունը: Թուրքիայի իշխանությունների կողմից դեռևս լուրի հաստատում չկա։ Բաղդադը հայտարարել է, որ Փարիզում գործող Միջազգային առևտրի պալատի արբիտրաժային տրիբունալն ընդունել է Բաղդադի պահանջներն Անկարայի հետ վեճում, թե ով է պատասխանատու ինքնավար շրջանի նավթի արտահանման համար: Իրաքը 2014 թվականին դատավարություն է սկսել հարևան Թուրքիայի դեմ՝ պահանջելով Քուրդիստանի նավթի արտահանման բացառիկ իրավունքներ։ Սակայն, ի հեճուկս Բաղդադի, Էրբիլի տարածաշրջանային կառավարությունը շարունակում էր նավթ արտահանել Թուրքիայի տարածքով՝ օրական մոտ 450,000 բարել: Իրաքի Նավթի նախարարությունը հայտնել է, որ Փարիզի արբիտրաժային տրիբունալը որոշել է, որ Բաղդադի նավթի շուկայավարման պետական կազմակերպությունը «միակ կազմակերպությունն է, որը լիազորված է կառավարել արտահանումը»:

Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանին ասել է, որ իր կառավարությունը ներկայացնող պատվիրակությունն այցելելու է Բաղդադ՝ բանակցությունների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/627648.html

© factor.am

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան