Լրահոս 24/7
28.03.2023

ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել

ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Ս. թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի հիման վրա ընդունել է որոշում, ըստ որի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Հայաստանի իշխանությունների այս որոշումը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ծայրահեղ քաղաքական կուրություն է եւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Գաղտնիք չէ, որ Միջազգային քրեական դատարանը չափազանց քաղաքականացված մարմին է եւ բոլորովին էլ պատահական չէ, որ նույնիսկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող այնպիսի հզոր տերություններ, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը եւ Ռուսաստանը, չեն ստորագրել կամ վավերացրել այդ կանոնադրությունը եւ նման մտադրություն չունեն նաեւ ապագայում: Ակնհայտ քաղաքական կարճատեսություն է կարծելը, որ այդ դատարանին միանալը կարող է երբեւէ օգտագործվել Հայաստանի շահերի պաշտպանության համար:

Միաժամանակ հարկ է նաեւ արձանագրել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը, որը 2020 թ. Սահմանադրության հակասահմանադրական փոփոխությունների արդյունքում ապօրինի կազմ ունի, բացահատորեն վերազանցել է իր լիազորությունները եւ կայացրել ակնհայտ ապօրինի որոշում: Թե Սահմանադրությամբ, թե Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական Օրենքով Սահմանադրական դատարանն իրավասու չէր քննության ընդունել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության գործը, այն պարագայում, երբ նույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը դեռեւս 2004 թ. արդեն իսկ կայացրել էր բացասական որոշում:

Քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են և վերանայման ենթակա չեն, ապա իրավական առումով Միջազգային քրեական դատարանի անդամակցության խնդրի վերանայումը հնարավոր էր միայն Սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան