Լրահոս 24/7
28.03.2023

Սանդիկովը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին

Սանդիկովը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներին

Ազգային փոքրամասնության պատգամավորը տվյալ համայնքի եւ Կառավարության միջեւ իրական կապող օղակն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը խորհրդարանում փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը:

Նա անդրադարձել է խորհրդարանի ազգային փոքրամասնության պատգամավորների ընթացիկ գործունեությանը, կարեւորել այն մեծ օրենսդրական աշխատանքը, որ նրանք կատարում են ի պաշտոնե, ինչպես նաեւ շեշտադրել տարբեր խնդիրների շուրջ գործադիր իշխանության տարբեր մարմինների հետ համագործակցությունը, ինչի շնորհիվ լուծում են ստանում բազմաթիվ մեծ ու փոքր հարցեր:

Ալեքսեյ Սանդիկովն ընդգծել է ազգային փոքրամասնությունների լեզվի, մշակույթի պահպանման ու զարգացման խնդիրների լուծման գործում համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Պատգամավորն անդրադարձել է նաեւ Հայաստանում ռուսական թեքումով, ՌԴ-ում հայկական դպրոցների աշակերտներին մայրենի լեզվով դասագրքերով ապահովման խնդրին, տեղեկացրել, որ առաջիկայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ռուսական կողմը մեր երկիր կառաքի շուրջ 60 հազար դասագիրք:

Իսկ ՌԴ-ում գործող հայկական կրթօջախները կապահովվեն հայերեն դասագրքերով: Ալեքսեյ Սանդիկովի հավաստմամբ այս տարվա մայիսի 9-ին ՌԴ մայրաքաղաքում տեղի ունենալիք ֆաշիզմի դեմ հաղթանակի զորահանդեսին ներկա կլինեն նաեւ Հայաստանի երկու վետերան, որոնց տարիքն արդեն անցնում է հարյուրը:

«Մեծ հայրենականը մեր երկրի պատմության էջն է, Հայաստանից յուրաքանչյուր 3-րդը մասնակցել է պատերազմին, տվել ենք 100-ից ավելի հերոսներ, ունենք չորս մարշալ»,- նշել է ԱԺ պատգամավորը:


Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան