Քաղաքականություն

Երևանի քաղաքային կառավարման համակարգը պետք է բարեփոխվի և արդիականացվի. Թարվերդյան

Երևանում պարբերաբար ի հայտ եկող և այդպես էլ լուծում չստացող հիմնախնդիրները՝ ծառահատումներ, տրանսպորտային ցանց, մետրոյի նոր կայարանի և ճոպանուղու կառուցում, վթարային շենքերի ամրակայում և վերականգնում, բնապահպանություն և այլն, վկայում են, որ տեղական ինքնակառավարման համակարգը Երևանում ընդհանուր առմամբ անարդյունավետ է։ Այս մասին գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը:

«Միակ լուծումը կառավարման համակարգի լայնածավալ բարեփոխումներն են և արդիականացումը, որը կապված չի լինի մեկ անձի և նրա կասկածելի նախընտրությունների հետ։ Խիստ անկատար է Երևանի մասին ՀՀ օրենսդրությունը, առհասարակ Երևան քաղաքի կարգավիճակի և առանձնահատկությունների մասին իրավական նորմատիվ բազան։ Երևանում չկան միասնական համակեցության, քաղաքային կենցաղավարության և տնտեսության համընդհանուր սկզբունքներ և նորմեր, ամեն ինչ տարերային է, անկանոն և փնթի։ Որքան էլ մեկ պատուհանի և քաղաքապետարանի թեժ գծի խողովակներով քաղաքացիները փորձում են քաղաքային և կոմունալ իրենց խնդիրները լուծել, նրանց մեծամասնությունը չի կարողանում հասնել խնդրի սկզբնապատճառին։

Քանի դեռ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի կողմից բնակչությանը մատուցած ծառայությունները հնարավորինս պարզեցված, իսկ դրանց որակն էապես բարելավված չէ, որևէ խնդիր համակարգային լուծում չի ստանալու, լինելու են ընդամենը հատվածական կիսալուծումներ։

Երևանի բոլոր կարևորագույն հիմնախնդիրները՝ աղբահանության և սանմաքրման, տրանսպորտի և խցանումների, ջրամատակարարման և էներգետիկ ենթակառուցվածքների, կանաչապատման և բարեկարգման, բակային տարածքների կահավորման, փողոցային և շենքերի արտաքին լուսավորության, բազմաբնակարան շենքերի կառավարման և բազմաթիվ այլ հարցեր, կարող են լուծվել բացառապես կոմպլեքս՝ համակարգային մոտեցման, ոչ թե դրանցից յուրաքանչյուրը հատվածաբար քննելու և լուծելու, և կամ ավելի վատ՝ հետաձգելու դեպքում։

Մի խոսքով, ամեն ինչին համակարգային մոտեցում է անհրաժեշտ, որպեսզի բացառվի կախվածությունը` անձերի որոշումներից»,- գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

6 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

6 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

7 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

7 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

7 hours ago