«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու որոշումը վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկն է։
«Գոյ»-ը Սունդուկյանի հետ միավորելու որոշման նախագիծը մարտի 27-ից քվեարկության է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում։
Քվեարկությունը կտևի մինչև ապրիլի 4-ը։ Հարկ է նշել, որ այս հարթակում տեղադրված շատ այլ նախագծերի համեմատ թատրոնների միավորման նախագծի քվեարկությունը բավական ակտիվ է։ 5000-ից ավելի մարդ մուտք է գործել քվեարկության էջ, այս պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 2211 հոգի, իսկ արդյունքներով կողմ և դեմ ձայների տարբերությունն այդքան էլ մեծ չէ։














