Լրահոս 24/7
29.03.2023

ՆԳՆ-ում կներկայացվեն «Երկրաշարժի համակողմանի կառավարման» տարբեր երկրների փորձերը

ՆԳՆ-ում կներկայացվեն «Երկրաշարժի համակողմանի կառավարման» տարբեր երկրների փորձերը

Եվրամիության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակներում տեղի է ունեցել «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի 2-րդ պլանավորման կոնֆերանսը:

Ծրագրի շրջանակներում այս տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսվում է անցկացնել փրկարարական դաշտային վարժանք, որին կմասնակցեն «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (INSARAG) տարբեր երկրների արտաքին որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական թիմերը։ Վարժանքի իրականացման նպատակը երկրի արձագանքման կարողությունների ուժեղացումն է։

Մայիս ամսին նույն թեմայով նախատեսվում է անցկացնել հրամանատարաշտաբային վարժանք, իսկ հուլիսին՝ դաշտային վարժանքի պլանավորման վերջին կոնֆերանսը: Մարտի 29-31-ը «HOPE» ծրագրի շրջանակներում Երևանում մեկնարկել է վարժանքի հիմնական պլանավորման կոնֆերանսը, որին մասնակցում են ՆԳՆ փրկարար ծառայության, կոնսորցիումի անդամ բոլոր կառույցների՝ Չեռնոգորիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի, Ֆրանսիայի Երկրաբանության ինստիտուտի, Կիպրոսի Եվրոպական համալսարանի ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպայի Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) ծրագրի արդյունավետ իրականացման պատասխանատուն։ ՆԳ նախարարության փրկարար ծառայությունը հանդիսանում է ընդհանուր միջոցառման պլանավորման, կազմակերպման և իրականացման հյուրընկալող կողմ, իսկ ծրագրի համակարգումն իրականացվում է Կիպրոսի եվրոպական համալսարանի ներակայացուցիչների կողմից։

Մեկնարկին բացման խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, Եվրոպայի Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) ծրագրի համակարգող պատասխանատու Մարիանջելա Պելիչիան և նախագծի ղեկավար Եվանգելոս Կատսարոսը։ Ողջունելով ներկաներին, ՓԾ տնօերնի տեղակալը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և համակարգող կողմի ներկայցուցիչներին միջոցառման իրականացման համար և վստահություն հայտնեց, որ միջոցառումն իր արդյունքները կունենա աղետներին դիմակայելու գործում։ Ըստ օրակարգի եռօրյա կոնֆերանսի ընթացքում նախատեսվում է անցկացնել առաջին արձագանքողների առողջության, անվտանգության և հոգեբանական աջակցության վերաբերյալ թրեյնինգ, որտեղ մասնակիցները կներկայացնեն իրենց երկրների փորձը։

Կոնֆերանսի 2-րդ և 3-րդ փուլերում նախատեսվում է իրականացնել հոկտեմբեր ամսին կայանալիք համատեղ դաշտային վարժանքի սցենարի քննարկում, ինչպես նաև՝ հիմնական կողմերի ներգրավմամբ միջոցառումների կազմակերպման, պլանավորման և գործողությունների ծավալման տեղամասերի քարտեզագրման աշխատանքներ։ Ավարտին նախատեսվում է նաև PPRD EAST III ծրագրի հետ համագործակցություն՝ ներառյալ տվյալների տարածման միջոցների և արշավների որոշում ու կազմակերպում։

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
19:04
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան