Քաղաքականություն

Ադրբեջանի ներսում ծխացող ուշագրավ ներքաղաքական գործընթացներ կան. Ոսկանյան

Բաքվի բռնապետի լկտի և հանդուգն վարքագծի ֆոնին Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում ծխացող ուշագրավ ներքաղաքական գործընթացներ կան, որոնք դուրս սպրդեցին հատկապես նախիջևանյան կլանի ներկայացուցիչ, հակաիրանական դիրքորոշումներով հայտնի, պատգամավոր Ֆազիլ Մուսաֆայի վրա կրակոցներով։ Այս մասին գրառում է արել իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Մինչ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան դեռևս բազմաթիվ հարցականներ ունեցող այս մահափորձի առիթն օգտագործելով, մեղադրանքների սլաքը փորձում է ուղել դեպի Իրան և Թեհրանի օգտին, իբր, լրտեսության մեղադրանքներով սկսված հիմնականում շիա հավատացյալների ձերբակալությունների ալիքին նոր թափ հաղորդել, արհեստածին Ադրբեջանում կրկին ակտիվացել է թաթական գործոնը։

Եթե մի քանի տարի առաջ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան հայտարարում էր, որ, ակտիվ բռնաճնշումներով և ձերբակալություններով, իբր, չեզոքացված է «Շիրվանի ազատագրության ճակատ» թաթական կազմակերպության գործունեությունն ընդհանրապես, ապա այժմ այդ կառույցը կրկին որոշակի ակտիվություն է ցուցաբերում։

Մյուս կողմից նկատվել է ևս մեկ հետաքրքիր զարգացում. Ապշերոնի թաթաբնակ ավաններից Միլլի Մեջլիսի պատգամավորության նախկին թեկնածու Զարիֆա Հուսեյնովան հենց Ֆազիլ Մուսաֆայի դեմ մահափորձի համատեքստում խոսել է արհեստածին Ադրբեջանում թաթ ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականության և  բնիկ թաթական տարածք Ապշերոնյան թերակղզու էթնիկական պատկերի անօրինական փոփոխության ու նավթագազային ռեսուրսների անխնա կողոպուտի մասին։

Այնպես որ իրավիճակը շատ դինամիկ զարգանում է, և Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը խնդիրներ ունի և ունենալու է նաև հենց Ապշերոնյան թերակղզում»։

Թիվ 1

Recent Posts

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

15 minutes ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

33 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

44 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

1 hour ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

2 hours ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

2 hours ago