Հասարակություն

Նորիկյանը զինդատախազի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացնում

ՀՀ գլխավոր զինդատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ շուրջ երեք ժամ տեւած հանդիպումից, Ազատ գյուղի զորամասի ողբերգության արդյունքում զոհվածների ծնողներն ու հարազատները իրենց հուզող հարցերի պատասխանները լիարժեք չեն ստացել. հանդիպման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Արման Բարսեղյանը՝ ողբերգության արդյունքում զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը:

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ձեռնպահ կմնա ասել, թե իրենց բարձրացրած հարցերի վերաբերյալ ամբողջությամբ պատասխան են ստացել, քանի որ որոշ հարցերի մասով ասվել է, թե քննություն է ընթանում, որոշ հարցերի դեպքում, ասվել է, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Ամեն դեպքում, տուժող հարցին հետաքրքրող բոլոր հարցերը բարձրացվել են եւ իրենք հետամուտ են լինելու դրանց: Փաստաբանը եւս հաստատեց, որ զինդատախազությունում ասել են՝ հնարավոր բոլոր վարկածների ուղղությամբ քննություն է ընթանում, բայց որեւէ վարկածի վերաբերյալ որեւէ արդյունքի մասին, տուժող կողմին սպառիչ տեղեկատվություն չի տրամադրվել: Նորայր Նորիկյանը տեղեկացրեց նաեւ, որ զինդատախազը չի բացառել այս վարույթի շրջանակներում այլ անձանց նկատմամբ եւս քրեական հետապնդում իրականացնելը: Սույն գործով այժմ 5 անձի նկատմամբ է վարույթ իրականացվում:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

1 hour ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

5 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

5 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

5 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

6 hours ago