Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Եկատերինբուրգում ձերբակալել է The Wall Street Journal ամերիկյան թերթի լրագրող Էվան Գերշկովիչին, որը հավատարմագրված էր ՌԴ ԱԳՆ-ում:
Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱԴԾ-ի տարածած հայտարարությունը: Ըստ գերատեսչության՝ Գերշկովիչը ԱՄՆ-ի հանձնարարությամբ «զբաղվել Է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին տեղեկություններ հավաքելով, որոնք պետական գաղտնիք են հանդիսանում»։
ԱԴԾ-ի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի («Լրտեսություն») հատկանիշներով։ Այս հոդվածը նախատեսում է մինչև 20 տարով ազատազրկում։ The Wall Street Journal-ը տեղեկություն է հրապարակել լրագրողի կալանավորման մասին՝ մեջբերելով ԱԴԾ-ի հաղորդագրությունը, ինչպես նաև հավելելով, որ հրատարակությունը խիստ «անհանգստացած է պարոն Գերշկովիչի անվտանգության համար»։
Հրապարակման մեջ նաև հստակեցվում է, որ Գերշկովիչը Ռուսաստանի մասին գրում է WSJ-ի մոսկովյան բյուրոյի կազմում: Նախօրեին Եկատերինբուրգից մի քանի հրատարակություններ հաղորդել էին, որ The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը Եկատերինբուրգ կատարած ուղևորությունից հետո դադարել է կապի դուրս գալ իր խմբագրության հետ։
The Wall Street Journal-ից առաջ Էվան Գերշկովիչն աշխատել է Agence France-Presse-ում, The Moscow Times-ում և The New York Times-ում: Ռուսաստանում աշխատել է շուրջ վեց տարի։ Գերշկովիչի ծանոթները BBC-ին հայտնել են, որ վերջին ամիսներին նա ապրում էր Լոնդոնում, բայց կանոնավոր կերպով գործուղման Էր մեկնում Ռուսաստան։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…