Պոլսո հայոց պատրիարքարանում որոշվել է լուծել երկրաշարժի հետեւանքով անտուն մնացած հայերի խնդիրը։
Ստամբուլում գործող հայկական Ակօս պարբերականը հայտնում է, որ Պոլսո պատրիարքարանում որոշվել է ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի երկրաշարժի հետեւանքով անօթևան մնացած հայերի համար նոր տներ կառուցելով։ Քննարկմանը մասնակցել են պատրիարքը, արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը, եկեղեցիների հոգաբարձուների խորհրդի նախագահները և ճարտարապետներ։
Նախնական որոշում է կայացվել մեր հայրենակիցներին ժամանակավորապես տեղավորելու կոնտեյներներ տնակներում, մինչեւ նախատեսվող տները վերականգնվեն կամ կառուցվեն նորերը։