Լրահոս 24/7
01.04.2023

Նախկիններին խնդրում եմ չմասնակցել քաղաքապետի ընտրություններին

Նախկիններին խնդրում եմ չմասնակցել քաղաքապետի ընտրություններին

ՀՀ-ում կառավարումը կատարվում է անձնավորված, ոչինչ համակարգային չէ, կան օրենքներ, սակայն  աշխատանքները շատ վատ են իրականացվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը:

Խոսելով առաջիկայում սպասվող Երևանի քաղաքապետի ընտրություններրի մասին՝ Թարվերդյանն ընդգծեց, որ իրենց քաղաքական ուժը ներկայացնում է բարեփոխումների ամբողջական ծրագիր և նկատեց, որ քաղաքական այլ ուժերը ներկայացնում են այն, ինչը՝ իրենք:

«Այսինքն՝ մեր ծրագրերի հիմքը ճիշտ է դրված: Իսկ այժմ Երևանի կառավարումը իրականացվում է ոչ արդյունավետ, պետք է բարձրացվի կառավարման էֆեկտիվությունը և վերացվի անպատժելիությունը: Աշխատանքի մեջ ամենամեծ խնդիրն անգործությունն է: Այդ սուրճ խմողների ինստիտուտը, որն աշխատում է պետական ապարատում, խոսքս միայն քաղաքապետարանի մասին չէ, պետք է վերացվի: Դրան զուգահեռ, անհրաժեշտ է, որ պետական աշխատողներն աշխատավայրից հնարավորություն չունենան մուտք գործել սոցիալական ցանցեր»,- ասաց Երվանդ Թարվերդյանը:

Անդրադառնալով Երևանի խնդիրներին՝ մասնավորապես կառուցապատմանը և  կայանատեղիների խնդիրներին, Թարվերդյանն ընդգծեց, որ քաղաքը պետք է ունենա իր հայեցակարգը և տեսքը: 

«Շինթույլտվություն տալու համար պետք է  հաշվարկել՝ արդյոք քաղաքի տվյալ հատվածը, օրինակ, կենտրոնը, կարող է սպասարկել այդքան շենք: Ես հանրությանը հայտնում եմ, որ  ո՛չ էլեկտրահամակարգը, ո՛չ ջրային համակարգը, ո՛չ կոյուղին ի վիճակի չեն սպասարկել այս քանակի շենքեր»,- ասաց Երվանդ Թարվերդյանը: 

Խոսելով չավարտվող խցանումների խնդրի մասին՝ Թարվերդյանը նկատեց, որ տրանսպորտի որակի փոփոխությունը կբերի նրան, որ քաղաքացիներն օգտվեն տրանսպորտից, ու սեփական մեքենաների թիվն օրեցօր չի աճի:

Թարվերդյանն իր խոսքում նախկիններին հորդորեց չմասնակցել քաղաքապետի առաջիկա ընտրություններին, որպեսզի ՔՊ-ն պարտվի, հեռանա:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը