Ապրիլի 1-ին Չարենցավանում մեկնարկել էր «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարը
Այսօր մրցանակաբաշխության արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է միջոցառման տեսնյութը և կից գրառում արել.
«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերը մարդկային կյանքն ու կամքը փառաբանելու մասին են, և ուժեղ, հզոր, բարեկեցիկ պետություն ունենալու ճանապարհին պիտի կարողանանք առողջացնել ինքներս մեզ՝ ֆիզիկապես, հոգեբանորեն և բարոյապես:
Չարենցավան քաղաքում այսօր ներկա ենք գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի երկրորդ սիրողական մրցաշարին»: