Հասարակություն

Գյուղի մեջ պետք է այնպիսի գծանշում լինի, ոնց որ Երևանի կենտրոնում. Փաշինյան

Եթե ճանապարհի եզրին կուտակվում է ավազը, հողը, հետո ճանապարհը շուտ քանդվում է: Այս մասին Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ անդրադառնալով Ներքին Սասնաշեն-Մեծաձոր 9.5 կմ-անոց ճանապարհահատվածին, որը հիմնանորոգվել է Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրով՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ գծանշումները պետք է ժամանակին արվեն: Գծանշումները պետք է թարմ լինեն, կապ չունի՝ ճանապարհը մեկ տարվա է, 2 տարվա, թե 3 տարվա: Եթե ճանապարհ է, գծանշումը պետք է նորմալ լինի: Համատարած ամբողջ հանրապետությունում նույն խնդիրը կա: Գյուղի մեջ պետք է այնպիսի գծանշում լինի, ոնց որ Երևանի կենտրոնում: Գումարն ի՞նչ կապ ունի, եթե անում ենք գործը, պետք է մինչև վերջ անենք: Պայմանագիրը ստորագրած է, պետք է պարտադրեք, որ անեն»,- ասել է Փաշինյանը:


Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

6 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

6 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

7 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

7 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

7 hours ago