Լրահոս 24/7
03.04.2023

Հարկեր չվճարելու համար մեղադրանք է ներկայացվել «Ալեքս տեքստիլի» տնօրենին և այլ անձանց

Հարկեր չվճարելու համար մեղադրանք է ներկայացվել «Ալեքս տեքստիլի» տնօրենին և այլ անձանց

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության վերաբերյալ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տրիկոտաժե արտադրատեսակների արտադրությամբ և դրա վաճառքով զբաղվող «Ալեքս Տեքստիլ» ՍՊ ընկերության կողմից արտադրված և մատակարարված ապրանքների ծավալները, վաճառքից առաջացած եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար նշված ընկերության տնօրեն Մ. Մ.-ն ՍՊԸ-ի արտադրամասի պետ Ա. Հ.-ի օժանդակությամբ ներգրավել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «ԱԿԹՐԵՅԴ–ՍՈՖԹ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Վ. Ս.-ին։ Վերջինս վճարի դիմաց «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ում ներդրել է «1C» առևտրային ծրագիրը, որը համակցել է էլեկտրոնային սերվերային համակարգին և սերվերային համակարգն ու դրա պարունակած՝ «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ի և այլ կազմակերպությունների իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները թաքցրել իր հաշվառման հասցեի նկուղում։

Մ.Մ.-ի և Ա.Հ.-ի հանձնարարությամբ Վ. Ս.-ն  ներդրված առևտրային ծրագրից օգտվելու հասանելիություն է տրամադրել «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ գլխավոր հաշվապահ Ռ. Ս.-ին և արտադրամասի պետ Ա. Հ.-ին։ Արդյունքում՝ ծրագրից օգտվելու հասանելիություն ունեցող անձինք «Ալեքս Տեքստիլ» ՍՊ ընկերության իրականացրած տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկությունները մուտքագրել են առևտրային ծրագիր և իրական շրջանառության վերաբերյալ տվյալները կուտակել հիշյալ տան նկուղային հարկում թաքցված սերվերային համակարգում: Հարկ է նշել, որ նույն սերվերային համակարգից հայտնաբերվել են նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տեղեկությունները։

Այդ կերպ «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ տնօրենը, տիրապետելով ընկերության կողմից արտադրված և իրացված ապրանքների իրական շրջանառությանը, ընկերության գլխավոր հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ և արտադրամասի պետի, ինչպես նաև ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող վերոնշյալ ընկերության հիմնադրի օժանդակությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ չվճարելու նպատակով, որը տույժերով հանդերձ կազմել է 1.144.765.709 ՀՀ դրամ, 2019թ. սեպտեմբեր ամսից 2023թ. փետրվար ամիսը ներառյալ թաքցրել են «Ալեքս Տեքստիլ» ՍՊ ընկերության հարկվող գործարքների մի մասը և հարկման օբյեկտը։ «Ալեքս Տեքստիլ» ՍՊ ընկերության կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկային փաստաթղթերով ցույց է տրվել ավելի քիչ շրջանառություն և 2019թ. սեպտեմբերից մինչև 2023թ. փետրվար ամիսների ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, 2019-2021 թվականների շահութահարկի տարեկան հաշվարկներում մտցվել են խեղաթյուրված տվյալներ։

Նախաքննության ընթացքում «Ալեքս Տեքստիլ» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է առանձին վարույթ, որի ընթացքում խուզարկություններ են կատարվել «Ալեքս Տեքստիլ» ՍՊ ընկերության գործունեության վայրերում, ինչպես նաև ընկերության տնօրենի, արտադրամասի պետի, ընկերության հիմնադիրների բնակության վայրերում։

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ընկերության տնօրեն Մ. Մ.-ի և գլխավոր հաշվապահ Ռ. Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ընկերության արտադրամասի պետ Ա. Հ.-ի, ինչպես նաև ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող վերը նշված ընկերության սեփականատեր Վ. Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են և նույն օրը վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։

Ներկայացված մեղադրանքում «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ պատասխանատու անձինք իրենց մեղավոր են ճանաչել, և պատճառված վնասը վերականգնելու նպատակով լրացուցիչ հաշվարկված 1.144.765.709 ՀՀ դրամ հարկային պարտավորությունների գումարը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։ Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
17:32
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Firebird AI»-ի բացմանը
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը