Քաղաքականություն

Հայաստանը ակնկալում է միջազգային գործընկերների հասցեական արձագանքները․ Խանդանյան

Ձեր այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-խորվաթական փոխգործակցության խորացմանը եւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը. ասել է ԱԺ  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 3-ին Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկանում ենք ԱԺ լրատվության վարչությունից։ 

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ 2024 թվականին լրանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում հայ-խորվաթական հարաբերությունները հետեւողականորեն զարգացել են եւ հույս հայտնել, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ դրանք ավելի կամրապնդվեն եւ կխորանան:

Խորհրդարանականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը` նշելով. «Այդ գործողությունների հետեւանքով ԼՂ բնակիչները մոտ չորս ամիս է` զրկված են ազատ տեղաշարժի իրավունքից: ԼՂ-ն կանգնած է պարենային եւ հումանիտար աղետի վերահաս վտանգի առջեւ: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ միայն ակներեւ է դարձնում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրը հասցեագրելու եւ այդ նպատակով Ստեփանակերտի հետ երկխոսելու մտադրության բացակայությունը, այլեւ հերթական անգամ վկայում է պաշտոնական Բաքվի` Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության մասին»:

Սարգիս Խանդանյանը հյուրերին տեղեկացրել է, որ Ադրբեջանի այս գործողությունը դատապարտվել է Եվրոպական խորհրդարանի, բազմաթիվ ազգային խորհրդարանների, ԵՄ, ԱՄՆ եւ միջազգային հարաբերությունների այլ սուբյեկտների կողմից, սակայն Ադրբեջանը հաշվի չի առնում մեր գործընկերների հորդորները:

Նրա խոսքով Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնում է  Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին եւ ակնկալում միջազգային գործընկերների հասցեական արձագանքները:

Սարգիս Խանդանյանը Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ կայունությունն ապահովելու տեսանկյունից կարեւորել է Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը:

Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրը կարեւորել է հայ-խորվաթական հարաբերությունները եւ նշել. «Խորվաթիան ԵՄ-ում երիտասարդ անդամ է եւ հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները` մենք կարեւորում են տարածաշրջանում խաղաղության հաստատումը»:

Պատվիրակության անդամ Դոմագոյ Հայդուկովիչի խոսքով իրենք կարեւորում են հայ ռազմագերիների եւ գերեվարված այլ անձանց շուտափույթ վերադարձը, ինչպես նաեւ մտահոգված են  Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանման խնդրով:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել հանդիպման համար եւ նշել, որ նման հանդիպումներն ու փոխայցելությունները շարունակական բնույթ կկրեն:

Թիվ 1

Recent Posts

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

6 minutes ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

25 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

36 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

1 hour ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

2 hours ago