Աշխարհ
04.04.2023

Սամվել Կարապետյանը բարելավել է դիրքերը Forbes-ի հրապարակած նոր ցանկում

Սամվել Կարապետյանը բարելավել է դիրքերը Forbes-ի հրապարակած նոր ցանկում

2022 թվականն անկման տարի էր աշխարհի 2640 միլիարդատերերից շատերի համար, այդ թվում՝ առաջին հորիզոնականներում գտնվողների համար, գրում է հեղինակավոր Forbes հանդեսը՝ հրապարակելով աշխարհի 25 ամենահարուստ մարդկանց ցանկը:

Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 2,1 տրիլիոն դոլար՝ 200 միլիարդ դոլարով պակաս՝ 2022 թվականի 2,3 տրիլիոնի համեմատ։

Ցանկն առաջին անգամ գլխավորել է LVMH-ի ղեկավար Բերնար Առնոն: Նա վաստակել է 53 միլիարդ դոլար՝ ավելի շատ, քան ցանկացած միլիարդատեր, ինչը բավական է եղել առաջին անգամ առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար: Առնոն ունի 211 մլրդ դոլար:

Հանդեսը գրում է, որ 2022-ին ոչ ոք ավելի շատ կորուստներ չի կրել, քան Ջեֆ Բեզոսը. Amazon-ի արժեթղթերի գինն ընկել է 38%-ով։ Անկումը Բեզոսի կարողությունը նվազեցրել է 57 միլիարդ դոլարով: Նա այս տարվա վարկանիշում երրորդն է: Այժմ նա ունի 114 մլրդ դոլար:

Կորցրած ֆինանսական միջոցների ցուցանիշով Բեզոսին հաջորդում է Իլոն Մասկը: Նա աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսից զրկվել է Twitter-ի գնումից հետո, որը նա մասամբ ֆինանսավորել է Tesla-ի արժեթղթերը վաճառելով, ինչը վախեցրել է ներդրողներին։ Մասկը, որի կարողությունը նվազել է 39 մլրդ դոլարով, այժմ վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է 180 մլրդ դոլար:

Չորրորդ տեղում Լարի Էլիսոնն է 107 մլրդ դոլարով, նրան հաջորդում են Ուորեն Բաֆեթը (106 մլրդ դոլար), Բիլ Գեյթսը (104 մլրդ դոլար), Մայքլ Բլումբերգը (94.5 մլրդ դոլար), Կառլոս Սլիմ Հելուն (93 մլրդ դոլար), Մուկեշ Ամբանին (83.4 մլրդ դոլար), Սթիվ Բալմերը (80.7 մլրդ դոլար):

Նշենք, որ ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) զբաղեցնում է 905-րդ հորիզոնականը և ունի 3.2 մլրդ դոլար: Նա կարողությունը, նախորդ տարվա համեմատ, չի փոխվել:

Մինչդեռ Սամվել Կարապետյանը զբաղեցնում է 1104-րդ հորիզոնականը և ունի 2.7 մլրդ դոլար: Նրա կարողությունը, պարբերականի գնահատմամբ, նախորդ տարվա համեմատ ավելացել է 1.1 մլրդ դոլարով:

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Լրահոս
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
15:51
Մասկը Լուսնի վրա ռոբոտացված գործարաններ կկառուցի
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
13:59
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»․ Մխիթար Հայրապետյան
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
12:53
Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
12:42
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Իլհամ Ալիևին
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
12:22
2025թ․ օգոստոսի 8-ը սահմանագիծ է, և ՀՀ պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի և դրանից հետոյի․ վարչապետի ուղերձը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
12:15
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ինքնիշխանություն հաստատել
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
11:53
Տեսնենք ՌԴ որեւէ պաշտոնյա կանդրադառնա՞ Զելենսկի-Բայրամով ջերմ հանդիպմանը, թե՞ ադրբեջանցիներին քննադատելը տաբու է
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
16:55
«Եթե դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզես, կարաս անես»․ Նարեկ Կարապետյան
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
16:39
Մեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
16:24
ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
16:00
Խստորեն դատապարտում ենք Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ նախաձեռնված հետապնդումները․ Լևոն Քոչարյան
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
15:44
Իրանը մտադիր է արգելել ԱՄՆ-ի և Իսրայելի նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
15:34
Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և ձևավորողը. Ղազարյան
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
15:18
«Ուժեղ Հայաստանը» լքել է ԱԺ նիստերի դահլիճը՝ մասնակցելու Գարեգին Բ-ի դատավարությանը
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը.  Վարդանյան
15:01
Մեր գլխավոր օրակարգը ոչ թե ՔՊ-ի հռչակածն է այլ ստորացվածի, ենթարկվածի վիճակից դուրս գալը. Վարդանյան