Ազգային ժողովի դիմաց սկսվել է «Միասին» հասարակական-քաղաքական շարժման հանրահավաքը:
Հիշեցնենք, որ շարժումը հիմնադրել են ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Սերժ Սրապիոնյանը, Արամ Գասպարի Սարգսյանը և այլք:
Այս պահին Բաղրամյան պողոտայում հանրահավաք է մեկնարկել: Սերժ Սրապիոնյանը հայտարարեց, որ հանրահավաքը իրազեկման նպատակ ունի: Նրանք հանրահավաքի հենց սկզբում Ազգային ժողովին հորդորեցին ճանաչել Արցախի անկախությունը:














